Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր»,– նշվում է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:
Նշենք, որ վաղը նախատեսվում է Օվերչուկի այցը Լոռու մարզ, որտեղ նա կծանոթանա մայիսին տեղի ունեցած հեղեղի հետևանքով վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքների արդյունքներին:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս էին եկել հունից և բազմաթիվ ավերածությունների հանգեցրել։ Գետերի վարարման հետևանքով 4 մարդ էր մահացել։
ՀԿԵ–ն տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-14 20:02
Авиакомпания «Армянские авиалинии» возобновляет полеты по всем направлениям с 9 декабря.
-
2024-11-14 19:57
Трое мужчин (Рубен Тамразян, Арарат Чирикян, Ваге Мурадханян) и одна женщина (Альфия Цукерман) задержаны в Калифорнии по делу о мошенничестве с использованием необычной схемы.
-
2024-11-14 19:52
Начальник отдела пресс-службы МИД Азербайджана Айхан Гаджизаде ответил премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2024-11-14 19:50
Член Верховного органа РПА Эдуард Шармазанов написал: