Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՍՊԵՑՆԱԶԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՋԵՐՄՈՒԿԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՐՅԱ ՈՉ ՄԻ ՏՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է.
«Երկու տարի առաջ Ջերմուկում բավականին դաժան մարտեր տեղի ունեցան, տասնյակ զոհերի գնով հաջողվեց կանգնեցնել թշնամուն Ջերմուկի մատույցներում։
Ի շնորհիվ նաև Արցախից արագ ժամանած սպեցնազի տղերքի։
Ի թիվս նաև այլ զորախմբի որոշակի տեղաշարժի։
Մի գենշտաբի կլոուն էլ թշնամուն մեկ ժամ թե մեկ օր տվեց որ հեռանան, հետո մեզ ասեցին որ թշնամին սոված կմնա շուտով, դե հետո էլ գիտենք։
Արցախի սպեցնազի գործողությունների, Ջերմուկը պաշտպանների մասին համարյա ոչ մի տող տեղեկատվություն չկա։
Մենք նույնիսկ զոհերի անունները չգիտենք։
Մոռանալ ամենը, ինչ կարող է մեր մեջ արթնացնել արժանապատվությունը, միշտ ներկայացնել մեզ թշվառ ու անտեր, սա է նիկոլենց քաղաքականության կորիզը։
Փառք ու պատիվ մեր բոլոր տղերքին, ով հերոսաբար ընկան Ջերմուկ մատույցներում, Սոտքում, Իշխանասարում, Ներքին Հանդում։
Կգա ժամանակը և մոռացությունից դուք դուրս կգաք և անուն առ անուն ձեր անունները կգրվեն ՀԱՅՈՑ պատմության ոսկե էջերում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.