IUSY-ի փոխնախագահը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը
Սեպտեմբերի 6-ից 10-ը Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթում գումարվել են Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ/IUSY) ղեկավարության ժողովը և Երիտասարդ սոցիալ դեմոկրատական խորհրդարանականների ֆորումը, որոնց մասնակցել է ԸԵՄՄ-ի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԸԵՄՄ-ի ղեկավարության ժողովի առանցքային օրակարգը 2025-ի գործունեության ծրագրի քննարկումն էր: Սարինե Աբրահամյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի այսօրվա արտաքին մարտահրավերները, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումն ու ուժի սպառնալիքի տակ զիջումների անօրինական պահանջը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերի և անհատների նկատմամբ իշխանության քաղաքական հետապնդումներին և ոստիկանության կողմից բիրդ ուժի կիրառմանը։
Ծավալուն քննարկման է արժանացել Բաքվում կայանալիք COP29-ի միջոցառումն ու դրա հետ կապված անելիքները: Աբրահամյանը հիշեցրել է Ադրբեջանի՝ Արցախում իրականացրած էթնիկ զտման, Արցախի մշակութային ժառանգության բնաջնջման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին: Նա տեղեկացրելէ նաև Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, շրջակա միջավայրի աղտոտման, բռնապետության և ժողովրդավարության պակասի մասին:
Ֆորումի շրջանակներում Սարինե Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Մարոկոյից, Կոլոմբիայից և Կաբո Վերդեից ժամանած պատգամավորների հետ՝ վերջիններիս հետ քննարկելով Բաքվում կայանալիք COP29-ի հետ կապված հարցերը։ Ներկայայնելով վերոնշյալ հիմնախնդիրները՝ Սարինե Աբրահամյանը շեշտադրել է Արցախի ղեկավարության, բոլոր ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունը: Նա կոչ է արել պատգամավորներին՝ իրենց կառավարություններից պահանջել՝ դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Պատգամավորները տեղեկացրել են՝ դեռևս պաշտոնապես հայտարարված չէ իրենց երկրների մասնակցության ձևաչափը, սակայն խոստացել են հետևել իրադարձություններին և հարցեր ուղղել իրենց կառավարություններին՝ Բաքվում կայանալիք COP29-ի վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.