ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԼՈԿԱԴԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԻՑ ՍԿՍԱԾ` 9 ԱՄԻՍ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի իշխանությունը, միջազգային դերակատարները բլոկադայի մեկնարկից սկսած` 9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց: Այս մասին իր ֆեյբսուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«2023 թվականի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամսվա գրառումներս եմ նայում` նույնիսկ պարզ աչքով նկատելի էր, որ Ադրբեջանը շրջափակման միջոցով Արցախն ուժասպառ անելուց հետո հարվածելու է:
Այն, ինչ փաստերն ու վերլուծություններն էր ցույց տալիս, բնականաբար ավելի մեծ ծավալով ու ստույգ տիրապետում էին պետության այն կառույցները, որոնք ֆունկցիոնալ առումով նման իրավասություններ ունեին:
Հայաստանի իշխանությունը, միջազգային դերակատարները բլոկադայի մեկնարկից սկսած 9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց:
Բոլորը գիտեին, որ հարվածելու են, բայց այսօր պատասխանատվություն կրելու փոխարեն հիմնական մեղավորները զբաղված են իրենց հանցագործությունները պարտակելով և տարբեր գործիքների միջոցով այլոց վրա բարդելով»,- նշել է Աբրահամյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.