Последние новости

Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը մոտ 5 ժամ է տևել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ երեկ` սեպտեմբերի 13–ին կայացած հանդիպումը մոտ 5 ժամ է տևել, ինչը նշանակում է, որ համատեղ աշխատանքը շատ է։ Այսօր Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը, նաև զբոսաշրջությանը»,- նշեց Օվերչուկը։

Նա շեշտեց, որ հատկապես մեծ տեմպով վերջին շրջանում զարգանում է զբոսաշրջությունը երկու երկրների միջև։ Միայն 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան մոտ 1 միլիոն մարդ է եկել։

«Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, մեծ պահանջարկ ունի, մեր երկրից սիրում են գալ, այստեղ միշտ զգում են երկրի ու հայ ժողովրդի ջերմությունը»,- նշում է ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

Նա հավելեց՝ պետք է ջանքեր գործադրվեն երկու երկրների կապերն առավել ամրապնդելու համար։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ