ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՊՎԱԾ Է ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Օրերս կրկին հնչեց «Պատմական Հայաստանի» և «Իրական Հայաստանի» հայեցակարգային երկընտրանքի մասին թեզը, որը ոչ այլ ինչ է, քան արհեստական հակադրություն՝ ներմուծված հանրային գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով։ Շատերի կողմից քննադատված այս կեղծ հակադրությունը, ըստ էության, արժեզրկում և չեզոքացնում է Հայաստանի բազմաբովանդակ պատմությունն ու դրա ժամանակակից նշանակությունը:
Հատկանշական է, որ «Պատմական Հայաստան» և «Իրական Հայաստան» առանձին թեզեր գոյություն ունեն միայն արհեստականորեն ներմուծված այս բանավեճի շրջանակում։ Իրականում պատմականն ու ժամանակակիցը անհնարին են առանց միմյանց, դրանք փոխադարձաբար իրար իմաստավորում և հիմնավորում են: Այն պնդումը, թե պետք է պատմության և ներկայի միջև ընտրություն կատարել, չափազանց վտանգավոր, վնասաբեր և մանիպուլյատիվ քայլ է, որը միայն խորացնում է հանրության շրջանում գոյություն ունեցող ներքին հակասությունները և շեղում ուշադրությունը առկա խորքային ու հրատապ խնդիրներից:
Մյուս կողմից, «Պատմական Հայաստան» հայեցակարգի ներմուծումը որպես զուտ հավելյալ (պատմական) տարածքային հավակնությունների կամ «բարելավումների» պահանջ՝ դատարկաբանություն է, զուրկ է իմաստից և ռազմավարական առումով խիստ թերի է։ Ակնհայտ է, որ ցանկացած տարածքային ընդլայնում ժամանակակից աշխարհում և առկա պայմաններում երազանք է, որին, կարճաժամկետ հեռանկարում, ամենայն հավանականությամբ վիճակված է մնալ ֆանտազիայի տիրույթում՝ աշխարհաքաղաքական և միջազգային իրավական անհաղթահարելի խոչընդոտների պատճառով։ «Պատմական Հայաստանի» հայեցակարգը միայն այդ կոնտեքստով ներկայացնելը ոչ միայն ցրված պատրանք է, այլև՝ գիտակցաբար ներկայացվող տխուր հեռանկարային պատկեր, ինչը հայեցակարգի ներմուծողին եզրակացություն կատարելու հնարավորություն է ընձեռում, ըստ որի այս հայեցակարգը, աներկբայորեն, մեզ ներքաշելու է անպտուղ հակամարտությունների և ռեսուրսների վատնման մեջ։
Ակնհայտ է, որ այսպիսի «ուղղորդման» նպատակն այն է, որ հանրությունն «ընտրի» արհեստականորեն ներմուծված պատրանքային հավակնություններին չհավատալու ուղին՝ կենտրոնանալով ազգի «իրական» զարգացման և բարգավաճման վրա (այսինքն՝ իր կենսապահանջարկի բավարարման վրա)։
Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ։ Անհնար է տարանջատել ժամանակակիցը պատմականից և սեփական քաղաքական կյանքը երկարաձգելու նպատակով փորձել «խմբագրել» երկրիդ արտաքին քաղաքական օրակարգերը և փակել պատմական արդար հավակնությունների իրականացման` նույնիսկ երկարաժամկետ հեռանկարները։
Դավիթ Անանյան, ՊԵԿ նախկին նախագահ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.