Последние новости

Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՆՐԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆԸ

Այս թեման արդեն թեժ քննարկումների առարկա է դարձել սոցցանցերում՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի ջանքերով։ «Արցախցի երեխաներին ուղարկում են Հունգարիա՝ Եվրոպայի ամենապրոթուրքական ու պրոադրբեջանական երկիր։ Լավ, հասկացանք, Նարեկ Մկրտչյանը ՔՊ-ի նախարար ա, իր հետ ամեն ինչ պարզ ա, բա այդ երեխաների ծնողների համար, օկ ա, որ իրենց երեխաներին ուղարկում են Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին նվիրած երկիր:

Իրեն Արցախի նախագահի տեղ դրած անձը բան չունի՞ ասելու այս թեմայով: Բա իրենց էլիտա կոչող մարդիկ ո՞ւր են: Թե՞ իրենց երեխաներն էլ են այնտեղ գնալու»,- գրել է Քոչարյանը։

Այն տեղեկությունը, որ արցախյան ընտանիքների շուրջ 1000 երեխաներ մեկնելու են Հունգարիա՝ ամառային ճամբար, հայտնվեց սեպտեմբերի 11-ին։ Այդ մասին պայմանավորվել են Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն և ՀՀ աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ընդ որում պարզվեց, որ 120 երեխա օգոստոսին արդեն եղել է այդ երկրում, ինչի մասին, ըստ էության, հայ հասարակությունը չգիտեր։ Հունգարական կողմը, ինչպես ասվում էր հաղորդագրության մեջ, «պատրաստ է ապահովել տվյալ նախաձեռնության անընդմեջությունը», որը կրելու է «շարունակական բնույթ»:

Այն մասին, որ Հայաստանի իշխանությունների արագացված մերձեցումը Հունգարիայի հետ. այն երկրի, որի հետ դիվանագիտական հարաբերությունները ՀՀ-ն խզել է 2012թ.սեպտեմբերին, առնվազն տարօրինակ է, ժամանակին շատ է գրվել։ Չէ՞ որ Հունգարիան՝ ի դեմս իր վարչապետ Վիկտոր Օրբանի, ոչ միայն չնչին իսկ զղջում չի հայտնել հայ սպային սպանողին Ադրբեջանին հանձնելուց հետո, այլև վերջին տարիներին առավել քան սերտ կապեր է ցուցաբերել թյուրքական աշխարհի, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Սակայն Ադրբեջանին ոչ թե սքողված, այլ հակառակը՝ ընդգծված սատարող երկիր արցախցի երեխաներին ուղարկելու մասին պայմանավորվածությունը դուրս է գալիս զուտ քաղաքական աբսուրդի սահմաններից։ Եվ առաջացնում թե՛ նրանց ծնողներին, թե՛ Արցախի ղեկավարությանը տալիք հարցեր, որը պարտավոր էր առնվազն հիշեցնել ու զգուշացնել մարդկանց, թե որ երկիր են ուղարկում իրենց երեխաներին։

Եվ հարցն այստեղ բնավ միայն այն աղմկալի սկանդալը չէ, որը սկսվեց 2012 թվականի օգոստոսի 31-ին, երբ Օրբանը Ալիևին «նվիրեց» կամ վաճառեց, արդեն էական չէ, մարդասպան մոլագար Սաֆարովին։ Ի վերջո, նույնիսկ Հայաստանում շատերն արդեն մոռացել են դա, թեև Հունգարիայի վերաբերյալ հայ իրազեկ հասարակության գլխավոր զգացողությունները մինչ օրս կապված են հենց հրեշավոր սպանության և Բուդապեշտի համար խայտառակ գործարքի հետ։ Առաջին հերթին հարց է ծագում. ինչո՞ւ արցախցի երեխաներին ընդունելու ջերմ ցանկություն հայտնեց հենց Հունգարիան. երկիր, որին ոչ մի կերպ չես անվանի հայ ժողովրդի բարեկամ:

Հենց ժողովրդի, քանի որ Հայաստանի թուրքամետ իշխանությունների հետ Օրբանի կառավարությունը, հասկանալի պատճառներով, շատ արագ ընդհանուր լեզու գտավ և ջերմորեն ընկերացավ։

Համառոտ թվարկենք այն հակահայկական քայլերը, որոնցով աչքի է ընկել Հունգարիան միայն վերջին մեկ տարում։

22.09 2023. Բուդապեշտն արգելափակեց Եվրամիության 27 երկրների հայտարարությունը, որը դատապարտում էր Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական «գործողություն» անցկացնելու համար, ինչի պատճառով Ժոզեպ Բորելը ստիպված եղավ այդ հայտարարությամբ հանդես գալ միայն իր անունից: Հենց այն օրերին, երբ Բաքուն 9-ամսյա շրջափակումից հետո ցեղասպանություն էր իրականացնում Արցախում, Հունգարիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հանդես եկավ բացահայտ ադրբեջանամետ ելույթով:

6.10 2023. Օրբանը հայտարարեց, որ կտրականապես չի աջակցում Եվրախորհրդարանի կոչին՝ քննարկելու Ղարաբաղում Մարդու իրավունքների խախտումների համար Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների դեմ կետային պատժամիջոցները։

3.11 2023. Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ Օրբանը շնորհավորեց Ալիևին «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը Բաքվի վերահսկողության տակ վերադարձնելու կապակցությամբ»: «Շնորհավորում եմ ձեզ, հարգելի պարոն նախագահ»,- ասաց Հունգարիայի վարչապետը՝ Ալիևին մաղթելով «հաջողություններ տարածաշրջանի կայունացման գործում», ինչպես նաև «հաջողություններ Ղարաբաղի վերականգնման գործում»։

2024թ. ապրիլ. Հունգարիան վետո դրեց Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո օգնություն տրամադրելու ԵՄ որոշման վրա, պահանջելով, որ Ադրբեջանը նույնպես օգնություն ստանա: Եվ վետոն հանեց միայն այն բանից հետո, երբ Բաքվին գումար հատկացվեց մեկ այլ հիմնադրամից՝ «ականազերծման աշխատանքների համար»։

Վերջապես, 2024 թվականի հուլիսի 6-ին Օրբանը ժամանեց բռնազավթված հայկական Շուշի՝ մասնակցելու թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ շնորհակալություն հայտնեց նախագահ Ալիևին՝ «տարածաշրջանում հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար»։

Եվ ահա Հայաստանի և Արցախի նկատմամբ բացահայտ թշնամական արտաքին քաղաքականություն վարող այդ երկիրը հանկարծ մտահոգվեց արցախցի փոքրիկների վիճակով և շռայլորեն ձեռնարկեց նրանց համար հանգիստ կազմակերպելու «շարունակական նախաձեռնություն»։ «Ինչո՞ւ է այդ ծրագիրը արվում ոչ թե , օրինակ, բարեկամական Ֆրանսիայում, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնակից Հունգարիայի տարածքում»,- տեղին հարց է տալիս Տիգրան Քոչարյանը։ Ըստ էության՝ ինքն էլ պատասխանելով դրան. հենց այն պատճառով, որ Հունգարիան Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցն է։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն այս նախագիծն անվանել է «երեսպաշտություն և էժանագին հումանիտար ժեստ»: Սակայն ակներև է բնավ ոչ միայն երեսպաշտությունը, այլև Հունգարիայի ձեռքով թուրքերի կողմից իրականացվող խորը մտածված և նպատակաուղղված ծրագիրը։ Ծրագիր, որի նշանակետ են միտումնավոր ընտրվել փախստական դարձած և հայրենազրկված արցախցի երեխաները, իսկ այժմ նրանք «հյուրընկալորեն» հրավիրվում են իրենց հետ տեղի ունեցած աղետը սատարող և ողջունող երկիր:

Ոչ մի կասկած չկա, որ Բուդապեշտի թիկունքում կանգնած է Բաքուն, որն էլ ֆինանսավորում է ծրագիրը՝ հետապնդելով միանգամայն որոշակի և հեռուն գնացող քաղաքական նպատակներ։ Դժվար չէ կռահել, թե ինչ են խոսելու և ինչ գաղափարներ են ներշնչելու ճամբարում արցախցի երեխաներին՝ նրանց ուղեղը լվանալով կեղծ «խաղաղասիրությամբ» և ենթարկելով հոգեբանական, հնարավոր է նաև ֆիզիկական ներգործության: Ծրագրի բովանդակության նկատմամբ որևէ վերահսկողության լիակատար բացակայությունը և դրա ակնհայտ պղտոր նպատակները ամենայն լրջությամբ հարց ենն բարձրացնում նման ազդեցության անխուսափելի հետևանքների մասին՝ այն երեխաների մտքի և հոգու վրա, որոնք վերջերս սաստիկ սթրես են ապրել:

Ո՞վ պետք է մտածի այս ամենի մասին այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները ոչ միայն նեղություն չեն տալիս իրենց նման հարցերի շուրջ մտորելով, այլև գործում են ծրագրի իրական կազմակերպիչների և հովանավորների հետ միաբան։ Նրանց հետ, ովքեր ստիպեցին Արցախի երեխաներին 9 ամիս սովամահ լինել, զրկանքներ ու տառապանքներ կրել, ովքեր սպանեցին նրանց ծնողներին ու եղբայրներին, վտարեցին նրանց հայրենի հողից՝ գործելով մարդկության դեմ ամենասարսափելի ոճիրը. ցեղասպանություն: Իսկ հիմա էլ որոշել են որսալ նաև նրանց հոգին՝ փորձելով «մարդասիրության» քողի տակ խառնաշփոթ ու վտանգավոր գաղափարներ սերմանել փխրուն ու խոցելի, արդեն անասելի խոշտանգված մանկական պսիխիկայի մեջ:

«Ի՞նչ են ուզում հետագայում այդ երեխաներից ստանալ Հունգարիայի թիկունքում կանգնած մեր «ոխերիմ» հարևանները». Տիգրան Քոչարյանի այս հարցի պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է։ Եվ նույնքան ակնհայտ է այդ բացահայտ հակահայկական «նախագծի»՝ հունգարական իշխանությունների և իր շատ սիրելի ու հարգելի Ալիևի հետ անձամբ Օրբանի հերթական հանցավոր գործարքի անհապաղ դադարեցման հրամայականը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАЗВОНЯТ ЛИ КОЛОКОЛА ЭЧМИАДЗИНА?
    2025-06-27 09:48

    «Пашинян скоро пойдет за Его Святейшеством. Не хочу делать зловещие прогнозы, но думаю, что Никол может и достичь своей цели. Во всяком случае, реакция церкви на арест Баграта Србазана и репрессии в отношении участников «Священной борьбы», к сожалению, не дает повода думать иначе. Перед зданием суда в среду должны были быть десятки священнослужителей… Но их не было. Взамен Высший духовный совет осудил «намерение искусственно связать упомянутый процесс с Церковью и спекулировать на имени Первопрестольного Святого Эчмиадзина». Такова реальность: каждая слабость несет за собой следующую. Очередь – за Церковью, за Верховным Патриархом», – написал вчера политолог Грант Мелик-Шахназарян.

  • НЕТ АРЦАХА – НЕТ БЕЖЕНЦЕВ, ЗАТО МИД РА ГОТОВ К «ИНТЕГРАЦИИ» АЗЕРБАЙДЖАНЦЕВ
    2025-06-23 09:31

    Ведомство, возглавляемое Арабатом Мирзояном и беспрекословно следующее в фарватере антиармянской политики Пашиняна, отметилось очередным проявлением беспрецедентного цинизма. 21 июня сия структура разместила в соцсети Х коротенькую запись ко Всемирному дню беженцев. МИД страны, которая за последние 4 с половиной года приняла порядка 140 тысяч соотечественников, бежавших с малой Родины, спасаясь от геноцида, в своем заявлении по случаю этого дня ни словом об этом не обмолвился.

  • ВЕРНЕТСЯ ЛИ ПАШИНЯН ИЗ АНКАРЫ В СОПРОВОЖДЕНИИ ТУРЕЦКОГО СПЕЦНАЗА?
    2025-06-18 09:49

    «Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян. 

  • РЕГИОН ГОРИТ, МИР НА ГРАНИ ТРЕТЬЕЙ МИРОВОЙ – МИД АРМЕНИИ ОТДЫХАТЬ ИЗВОЛИТ
    2025-06-16 09:13

    В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ