6 ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ԱՇԽԱՏԱՆՔ. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Էջմիածնի Մայր տաճարում 6 տարի ընթացքող վերանորոգման աշխատանքների արդյունքում ակնհայտ փոփոխություններ են եղել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
«Մայր տաճարի գույներն ավելի են պայծառացել` մոտենալով այն գույներին, որոնք վրձնած են եղել հենց հեղինակների` Հովնանյան ընտանիքի որմնանկարիչների կողմից։ Այն գեղեցկությունը, որ ուզում եք տեսնել, մեզնից թաքնված է եղել տարիների մրի և ծխի հետևանքով գոյացած շերտի ներքո, հիմա այն բացվել է մեր վերականգնող վարպետների շնորհիվ։ 6 տարվա վերանորոգման մանրակրկիտ աշխատանքը 60 տարվա արժեք ունի»,– ընդգծեց եպիսկոպոս Բաբայանը։
Նրա խոսքով` տաճարում ոչ մի սուրբ սեղան չի տեղաշարժվել, ընդհակառակը` նրանք, որոնք դարերի ընթացքում ամրակայումների արդյունքում որոշակի փոփոխություններ են ունեցել, հիմա է՛լ ավելի են ամրակայվել ու իրենց համար նախատեսված տեղում են։
«Առաջիկա օծմամբ այդ սուրբ սեղաններն էլ ավելի կսրբագործվեն և հաստատուն կմնան հազարամյակներով»,– հավելեց սրբազանը։
Ըստ նրա` նման ծավալի վերանորոգման աշխատանքներ երբևէ չեն եղել, միայն 1620–ական թթ. Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ է եղել մեծածավալ վերանորոգում։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը նշեց, որ տաճարի վերանորոգման համար հայտարարված էր համազգային հանգանակություն, սակայն այդ ընթացքում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, հետո 44-օրյա պատերազմը, և այդ պատճառով Գարեգին 2–րդը որոշեց նախատեսված բոլոր հանգանականություններն ուղղել դեպի Արցախ, կարիքավորներ, բռնագաղթածներ։
«Օրինակ` եղել է մարդ, որ որպես հանգանակություն իր ֆիզիկական ուժն է առաջարկել տաճարի վերանորոգման աշխատանքների համար»,– ասաց Մուշեղ եպիսկոպոսը։
Նա նշեց, որ պետության կողմից ֆինանսավորում չի եղել։
Էջմիածնի Մայր տաճարն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, այդ պատճառով, ըստ նրա, վերանորոգման համար յուրաքանչյուր քար, շինանյութ ընտրվել ու համաձայնեցվել է ըստ ՅՈւՆԵՍԿՕ–ի և ՀՀ օրենսդրության պահանջների ու ստանդարտների։
Հիշեցնենք` Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին` ժամը 10։30-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.