Последние новости

Լիբանանի ԱԳՆ-ն բողոք կներկայացնի ՄԱԿ-ին՝ փեյջերների պայթյունների կապակցությամբ

Լիբանանի ԱԳՆ-ն Իսրայելի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ փեյջերների պայթյունների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

«Մենք սկսել ենք բողոքի տեքստը պատրաստել, որը ներկայացնելու ենք Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի կիբերհարձակման առթիվ», - նշված է Լիբանանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Լիբանանի կառավարությունը տեղի ունեցածի մեղավոր է համարում Թել Ավիվին և նրան լիովին պատասխանատու է համարում ստեղծված իրավիճակի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններում, տասնյակ մարդիկ են տուժել փեյջերների պայթյունի հետևանքով։ Հաղորդվում էր նաև, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, սակայն նրա կյանքի վտանգ չի սպառնում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ