The Guardian․ ԲԱՔՎԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՑԻՆԻԿ ՓԻԱՌԻ ՄԵՋ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովն այս տարի հյուրընկալող Ադրբեջանը մեղադրվել է երեսպաշտության մեջ, երբ կոչ է արել համաշխարհային զինադադարը զուգադիպեցնել համաժողովի անցկացման հետ, գրում է The Guardian-ը։
Ադրբեջանը նախագահում է Cop29 գագաթնաժողովում, որը նոյեմբերի 11-ից երկու շաբաթով կանցկացվի նրա մայրաքաղաք Բաքվում։ Սպասվում է, որ աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն, և ըստ ամենայնի, կներկայացվի ավելի քան 180 երկիր, գրում է հոդվածի հեղինակ Ֆիոնա Հարվին:
«Համաժողովի ընթացքում, ինչպես նաև դրանից մեկ շաբաթ առաջ և հետո Ադրբեջանը կոչ է անում հակամարտությունում ներգրավված բոլոր երկրներին վայր դնել զենքերը։ Բացի դրանից, նախագահող երկիրը նոյեմբերի 15-ին կանցկացնի հատուկ «խաղաղության օր», և Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Ուգանդայի և այլ երկրների հետ միասին կմեկնարկի առավել խոցելի երկրների աջակցելուն ուղղված «Խաղաղություն և կլիմա» Cop29 նախաձեռնությունը», - գրում է բրիտանական պարբերականը:
Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև Ադրբեջանի հարևան տարածաշրջանների՝ Իսրայելի և Գազայի հատվածի հակամարտությունները ստվեր են գցելու համաժողովի վրա: Ռուսաստանը հանածո վառելիքի առաջատար արտադրողն է և ջերմոցային գազեր արտանետողը, մինչդեռ Ադրբեջանը ռուսական գազի փոխարեն օգնում է գազ մատակարարել Եվրոպա:
Ակնկալվում է, որ կլիմայի վերաբերյալ դիվանագիտական համաձայնության հասնելը սովորականից ավելի դժվար կլինի, երբ աշխարհաքաղաքական լարվածությունն արդեն հասել է գագաթնակետին: The Guardian-ի տրամադրության տակ հայտնված հրադադարի կոչի նախագիծը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հանդես է գալիս «խաղաղարարի» դիրքերից:
«(Cop29) տարաձայնությունները հարթելու և կայուն խաղաղության ուղիներ գտնելու եզակի հնարավորություն է: Հակամարտությունները մեծացնում են ջերմոցային գազերի արտանետումները և վնասում շրջակա միջավայրը՝ աղտոտելով հողը, ջուրը և օդը: Հակամարտությունների հետևանքով առաջացած էկոհամակարգերի ոչնչացումը և աղտոտումը սրում են կլիմայի փոփոխությունը և խաթարում մոլորակը պաշտպանելու մեր ջանքերը»,-ասված է բանաձևի նախագծում, որի տեքստը բաղկացած է 180 բառից:
«Սակայն ակտիվիստները մատնանշում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և Հայաստանի հետ վերջերս ավարտված պատերազմը։ Ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում այն բանից հետո, երբ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց: Դեկտեմբերի վերջին խաղաղության համաձայնագիր է կնքվել, սակայն իրավապաշտպանները հայտարարել են, որ Ադրբեջանում դեռ հարյուրավոր քաղբանտարկյալներ են պահվում»,- ընդգծում է բրիտանական լրատվամիջոցը։
Ոմանք Ադրբեջանին մեղադրում են երեսպաշտության մեջ: Unilever-ի նախկին ղեկավար, այժմ կլիմայի փոփոխության ակտիվիստ և խաղաղության քարոզիչ, Փոլ Փոլմանը հայտարարել է. «COP զինադադարի գաղափարը Ադրբեջանի խորապես ցինիկ փիառ հնարքն է, որի նպատակը միջազգային հանրության ուշադրությունն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումներից շեղելն է:
Եթե նախագահ Ալիևն իսկապես ցանկանում է օրինակ ծառայել, մյուսներին գործելու կոչ անելու փոխարեն, պետք է պարտավորություն ստանձնի մինչև Cop29-ի սկիզբը Ադրբեջանի հանածո վառելիքի տնտեսությունն ածխանազրկել և ազատ արձակել իր բանտերում պահվող ավելի քան 300 քաղբանտարկյալներին»:
Իր հերթին, Իբադ Բայրամովը, որի հայրը՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ակադեմիկոս Գուբադ Իբադօղլուն կալանավորվածների թվում է, հայտարարել է, որ հակամարտությունները հնարավորություն են ընձեռել Ադրբեջանի կառավարությանը մնալ անտեսանելի, միաժամանակ համակարգված ոչնչացնելով քաղաքացիական հասարակությունը՝ բանտարկելով ընդդիմադիր գործիչներին:
«Քանի որ Cop29-ը մոտենում է, միջազգային ուշադրությունն ավելի ու ավելի է կենտրոնանում ռեժիմի պատժիչ մարտավարության վրա: Կառավարության վերջին հրադադարի մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան շեղող հնարք, որի նպատակն է շեղել օտարերկրյա կառավարությունների ուշադրությունը տեղում տիրող դաժան իրողություններից»,- հայտարարել է Բայրամովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: