Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանին դիտարկում է իրավահավասար գործընկեր։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ ղեկավարությունը նախկինի պես կազմակերպության ձևաչափում Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր։
«Պատրաստ ենք երկխոսության պաշտոնական Երևանի գործընկերների հետ արդիական բոլոր հարցերի շուրջ»,– հայտնել է նա։
Տասմագամբետովը հավելել է, որ «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» զորավարժությունների ընթացքում գործի է դրվել ամենաժամանակակից տեխնիկան, ներառյալ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր։
Մասնակիցները մարտական պատրաստվածության, ներդաշնակության, մոտիվացիայի բարձր մակարդակ են ցուցաբերել։ Տասմագամբետովը հավելել է, որ դա թույլ է տալիս արձանագրել ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների պատրաստակամությունը համատեղ մարտական և այլ խնդիրների կատարման հարցում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը։ Որպես հիմնական կառույցներ նա առանձնացրել է ՄԱԿ–ը, ՇՀԿ–ն և ԱՊՀ–ն, այդ թվում դրանց ստորաբաժանումները, որոնք վերահսկում են ահաբեկչությանը հակազդելը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին անկացվող Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ–ը սպառնալիքներ էր ստեղծում ՀՀ ինքնիշխանության համար, և որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում Հայաստանը մոտ է «անդառնալիության կետին»։
Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ Դեռ փետրվարի 23-ին France24»–ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 13:25
Во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с представителями армянской общины в Турции выступила Делал Динк – дочь убитого главного редактора турецко-армянской еженедельной газеты «Акос» Гранта Динка.
-
2025-06-21 13:23
По сути, мы с Турцией начали отношения с нулевой точки, по сути, это возможность установить новые отношения, и это исходит из интересов наших стран. Об этом на встрече с армянской общиной Турции до встречи с Эрдоганом заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-06-21 13:20
К сожалению, и геноцид в Газе, и конфликт в Иране стремительно приближаются к точке невозврата. Об этом заявил президент Турции Эрдоган, передают местные СМИ.
-
2025-06-21 13:16
Для Армении крайне важно повышать степень своего участия в таких мероприятиях, как Петербургский международный экономический форум, заявил предприниматель, лидер партии "Процветающая Армения" Гагик Царукян в интервью Sputnik.