«Հրապարակ». ՄԱԿՐՈՆԸ ԿԳԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի անկախության օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են հոկտեմբերի 4-5-ին Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։
Անցած շաբաթ էլ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելեց Հայաստան, եղավ Եղեռնի հուշահամալիրում, ծաղկեպսակ խոնարհեց: Ապա Արարատ Միրզոյանի հետ այցելեց Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Սեժուրնեի՝ Հայաստան այցն ու Փաշինյանի հրավերը տպավորություն են ստեղծում, որ Մակրոնը չի գալու Հայաստան։
Հիշեցնենք, որ 2021 թ․ հունիսի 1-ին, այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Փարիզում հյուրընկալվելով Մակրոնին, հայտարարել էր, որ 21-ի աշնանը նրան «սպասում է Երևանում»: Սակայն այցը չկայացավ: Վերջերս լուրեր տարածվեցին, որ սեպտեմբերի 21-ին է այցելելու, իշխանական քարոզչամեքենան փորձեց դա ներկայացնել որպես Մակրոնի աջակցություն ՀՀ իշխանություններին։ Անգամ Ֆրանսիայի հրապարակում բարեկարգման աշխատանքներ էին ընթանում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.