Կիրակոսյան․ Օրակարգում միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ պահանջները հետ կանչելու հարց չկա
Հայաստանի՝ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցը հետ կանչելու հարցն այս պահին օրակարգում չէ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Դատական գործընթացը շարունակվում է, մենք սպասում ենք դատարանի որոշումներին։ Միջազգային իրավական գործընթացները չեն կարող հակադրվել խաղաղ գործընթացին: Նման հակադրությունները արհեստական են։ Պատահական չէ, որ սա գալիս է Ադրբեջանից, որտեղից էլ առաջացել է այս գաղափարը։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը մտահոգված է իրավական գործընթացներով։ Հայցերն ու որոշումները լուրջ ազդեցություն են ունենում Ադրբեջանի վարքագծի վրա: Գործընթացը շարունակելը կարևոր է, դա խաղաղ գործընթացի մի մասն է»,- ասաց նա։
Կիրակոսյանը պարզաբանեց, որ իրավական գործընթացը նախաձեռնվել է ոչ միայն հայերի ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, այլ նաև միջպետական պահանջատիրության առումով, դա նաև նարատիվների պատերազմ է։
«Այս գործընթացի շրջանակներում հերքվում են բազմաթիվ պատմություններ, որոնք երկար ժամանակ առաջ է քաշում Ադրբեջանը։ Բացի այդ, Հայաստանի դիրքերն ամրապնդվում են։ Դատական հայցերը վերաբերում են ոչ միայն արցախցիներին, այլ ընդհանրապես ողջ հայությանը։ Խոսքը տարածաշրջանում հայերի հետքերը ջնջելու փորձի մասին է»,- ընդգծեց նա։
Կիրակոսյանը հավելեց, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջների կարևոր մասը Արցախում հայկական մշակութային հուշարձանների պահպանությունն է։
«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով դատական վարույթի ընթացքում մենք պահանջ ենք ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգության պաշտպանության մասին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դրսևորումներից է. պատմության ջնջումը կամ կեղծումը»,- ասաց նա։
Կիրակոսյանը հիշեցրեց, որ դատարանը բավարարել է Հայաստանի այս պահանջը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին միջանկյալ որոշում ընդունելով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.