ՍՓՅՈՒՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 17-20-ին Երևանում տեղի է ունենում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ 2022 թ․ հոկտեմբերին տեղի ունեցած նախորդ գագաթնաժողովում ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրել է ժամանակակից փուլում հայկական սփյուռքի գործառույթների իր սահմանումը՝ ելնելով երկարամյա հետազոտական և գործնական աշխատանքի փորձից։ ԴԻԱԼՈԳԻ ղեկավարի կարծիքով, ամերիկացի քաղաքագետ Ռոջեր Նայի «փափուկ ուժի» քաղաքական տերմինի գործածության փոխարեն, որի սահմանումը ամերիկյան շահերի առաջմղման հայեցակարգ է հանդիսանում, ժամանակն է, որ Հայաստանը ունենա իր պետական հայեցակարգը Սփյուռքի նկատմամբ։ Իբրև տարբերակ նա առաջարկել է հայկական «հստակ ուժի» տեսությունը։
Ըստ նրա, ժամանակակից փուլում հայկական սփյուռքը երեք հիմնական գործառույթ ունի։ Առաջին․ աջակցություն հայկական պետականության ամրապնդմանը, ինչը միշտ հրատապ է եղել։ Այսօր՝ առավել, քան երբևէ։ Երկրորդ․ ողջ աշխարհում հայկական պատմական և մշակութային, ընդհանրապես քաղաքակրթական ժառանգության պահպանումը և զարգացումը։ Երրորդ․ ավանդ ընդունող երկրի առաջընթացում, բնակության երկրի և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման գործում։
Հենց այս երեք գործառույթների հանրագումարը, Յուրի Նավոյանի բնորոշմամբ, հայկական սփյուռքը դարձնում է «հստակ ուժ»։ Տարբեր երկրների հայկական կազմակերպությունները, որոնք գործում են այս գործառույթների շրջանակում, ըստ նրա սահմանման, համարվում են «հստակ ուժ» և՛ Հայաստանի և՛ բնակության երկրի համար։
Յուրի Նավոյանը հայտնել է, թե հասունացել է պահը, որ հայկական պետականության ուժեղացման, հայկական քաղաքակրթական ժառանգության պահպանման և երկկողմ միջպետական հարաբերությունների ծրագրերում հայության ներուժի համախմբումը քաջալերելու համար Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի հետ գործընկերությունը վարի ռազմավարական հենքի՝ Հայաստան-Սփյուռք համագործակցության պետական հայեցակարգի հիման վրա։ Նման պետական փաստաթղթի, ինչպես նաև Արտաքին քաղականության հայեցակարգի և Ռազմական դոկտրինի ընդունումը պետք է բխի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության հայեցակարգից։
Նա համոզմունք է հայտնել, որ նորագույն շրջանի ավելի քան երեսնամյա պետականության փորձի հիման վրա ընդունվող այս չորս իրար լրացնող, հիմնարար և ժամանակակից չափանիշները բավարարող փաստաթղթերը նոր ազդակ կհանդիսանան համակարգված պետական շինարարության համար։ Միաժամանակ, դրանք կնախանշեն Հայաստանի և հայ ժողովրդի տեղն ու ապագան ժամանակակից աշխարհում և միջազգային հարաբերություններում։
ԴԻԱԼՈԳԻ ղեկավարը ընդգծել է միջպետական հարաբերությունների զարգացման գործում հայկական սփյուռքի կամ հասարակական դիվանագիտության դերը, բերելով թարմ օրինակներ հայ-ռուսական հարաբերություններից։
Այսպես, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը բացվել է հենց հասարակական դիվանագիտության նախաձեռնությամբ․ 2022 թ․ ապրիլի 8-ին Միջազգային համագործակցության ռուսաստանյան խորհրդի (РСМД) և ԴԻԱԼՈԳԻ համատեղ կազմակերպմամբ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքագիտական կլոր սեղան՝ նվիրված երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրադրությանը։ Միջոցառման արդիականությունը և նշանակությունը մատնանշել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ողջույնի ուղերձները։
Պաշտոնական և հասարակական դիվանագիտությունների համագործակցության մեկ այլ օրինակ է հանդիսանում «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն․ դաշնակցային փոխգործակցության 30 տարի» երկլեզվյա եռահատորյակը, որը կազմվել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հետ համատեղ և հրատարակվել Երևանում Ռուսական գրքի տան աջակցությամբ։ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմանի հարաբերությունների իրավա-պայմանագրային բազան կազմող համաձայնագրերի ժողովածու առաջին անգամ է հրատարակվել։ ԴԻԱԼՈԳԸ ձեռնամուխ է եղել այս աշխատանքին, քանի որ երկու երկրների միջև հարաբերությունների բնույթը պայմանավորված է հենց այն իրավա-պայմանագրային հենքով, որ գոյություն ունի ավելի քան երկու հարյուր համաձայնագրերի տեսքով։
Հաջող օրինակ է հանդիսանում մոսկովյան կազմակերպության կողմից հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում իրականացրած գործնական ծրագիրը․ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը հայկական այս խոշորագույն տարածաշրջանի մարզպետի գլխավորությամբ 2022 թ․հունվարին այցելել է Օմսկ։ Իսկ նույն թվականի օգոստոսին էլ Ռուսաստանի Օմսկի մարզի պատվիրակությունն է պատասխան այց կատարել Հայաստան՝ սիբիրյան այս տարածաշրջանի նահանգապետի գլխավորությամբ։
Այս և ուրիշ օրինակները Հայաստանի ու Ռուսաստանի պաշտոնական հաստատությունների հետ Սփյուռքի փոխգործակցության նոր չափումներ են ձևավորում, ինչպես նաև նպաստում են միջպետական համագործակցության առկա օրակարգի բովանդակության կատարելագործմանն ուղղված արդյունավետ ծրագրերի մշակմանը։
P.S. Այս տարի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին Յուրի Նավոյանը հրավիրվել էր իբրև պատվավոր հյուր։ Տրամադիր լինելով գագաթնաժողովի շրջանակում ակտիվ աշխատանքի, նա միջոցառման կազմկոմիտեին պատվավոր հյուրի գործառույթների պարզաբանման հարցում է արել։ Կազմկոմիտեն պատասխանել է, որ նա հրավիրված է իբրև պատվավոր հյուր, քանի որ նախորդ գագաթնաժողովին հանդես է եկել զեկուցումով, «․․․ուրախ կլինենք, եթե Դուք ներկա գագաթնաժողովի մասնակիցների հետ կիսվեք Ձեր բազմամյա փորձով, գիտելիքներով և գաղափարներով»։
Ի պատասխան ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը գագաթնաժողովի կազմկոմիտեին հայտնել է հետևյալ դիրքորոշումը․«Դուք իրավացիորեն նշում եք գագաթնաժողովի մասնակիցների հետ ԴԻԱԼՈԳԻ փորձով, գիտելիքներով և գաղափարներով կիսվելու անհրաժեշտության մասին։ Համաձայնեք, որ դրա լավագույն և արդյունավետ ձևը գագաթնաժողովում իբրև բանախոս հանդես գալն է։ Բայց քանի որ դրա հանարավորությունը մեզ չի ընձեռնվում, կփորձենք հրապարակային այլ ձևերով ներկայացնել մեր մոտեցումները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 10:22
TProfit – это инвестиционная платформа, созданная не только для комфортного старта, но и для устойчивого развития. Она предлагает не просто доступ к финансовым рынкам, а полноценную систему, которая помогает развивать навыки, улучшать результаты и постепенно масштабировать прибыль. Всё больше пользователей подтверждают в отзывах о STProfit, что это пространство, где рост капитала становится не мечтой, а чёткой системой для заработка.
-
2025-05-07 10:08
Очередная наша статья выходит в канун великого праздника – 80-летия Дня Победы. Защитники России, как и 80 лет назад, продолжают свою священную борьбу против фашизма уже в бывшей братской Украине, где нацистская клика 11 лет назад, устроив государственный переворот, взяв на вооружение идеологию махровой русофобии, начала ущемление и дискриминацию русского населения, а потом организовала массовые убийства. Для защиты Русского мира 24 февраля 2022 года Россия была вынуждена начать специальную военную операцию (СВО). Газета «Ноев Ковчег» продолжает серию публикаций, посвященных теме участия и подвигам защитников России в зоне СВО. Тысячи российских армян наравне со всем многонациональным народом России принимают активное участие и вносят свою лепту в борьбу против украинского нацизма и за спасение Русского мира в Донбассе. В предыдущих 12 частях серии наших публикаций мы уже рассказали о 142 героях-армянах, которые, не щадя жизни и здоровья, защищали и защищают Россию и новообразованные республики.
-
2025-05-07 09:50
3 сентября (22 августа) 1894 года в селе Аджикенд, расположенном недалеко от армянского города Гандзак, родился мальчик Ованес Тер-Исакян. Его отец работал дорожным техником, но рано ушел из жизни. Мать Ованеса, эстонка по происхождению Ида Лауэр, вместе с братом воспитывала мальчика, который стал гордостью советского народа. Чтобы лучше вписаться в российское общество, его отец изменил фамилию и имя на Иван Исаков. Летом 1913 года, юноша отправился в Санкт-Петербург, где поступил в Петербургский технологический институт, хотя мечтал о морской карьере.
-
2025-05-06 12:32
19 апреля, в преддверии Международного дня Земли, в рамках проекта, реализуемого совместно с общественной экологической организацией «Мой лес Армения», сотрудники Ардшинбанка приняли участие в акции по посадке деревьев в общине Цахкунк Гегаркуникской области, в ходе которой было высажено около 300 деревьев.