Նարեկ Մալյանն ազատ արձակվեց 1 տարի անց
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր ազատ արձակվեց։ Նա կալանավորվել էր 2023թ․ սեպտեմբերի 20-ին։
«Շատ հազվադեպ պատահող մի բան է տեղի ունեցել․ անձը 1 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել Առաջին ատյանի դատարանի կողմից, սակայն դատական ակտն ուժի մեջ չի մտել։ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրեց, որը մենք դեռ չենք էլ ստացել, պատրաստվում ենք բողոքարկելՎճռաբեկ դատարանում։ Իհարկե, մենք պատրանքներ չունենք, սա քաղաքական գործ է, և Վճռաբեկ դատարանի վարքագիծը կանխատեսելի է»,- ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա հավելեց, որ Մալյանի հարցն այլ ատյաններում բարձրացնելու համար անհրաժեշտ է սպառել ներպետական բոլոր միջոցները։
Հիշեցնենք` «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226․2 հոդվածով։
Ավելի ուշ նա արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Մալյանը կրկին ձերբակալվեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, 2 օր անց կալանավորվեց։ Մեղադրվում էր ատելության, խտրականության, թշնամանքի և անհանդուրժողականության գործով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.