ԻՄԱՍՏ ՉԿԱ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՄԵՆ «ՓՌՇՏՈՑԻՆ»․ ԶԱՏՈՒԼԻՆԸ՝ ՀԱՊԿ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի կառավարության ղեկավարը «միանշանակ մարտահրավեր» է նետում Ռուսաստանին, սակայն «իմաստ չկա արձագանքել նրա յուրաքանչյուր «փռշտոցին»։ Այս մասին RTVI-ին ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը մոտավորապես նույն բանն է ասում, ինչ տարիներ առաջ, երբ «ոչ ոք իրեն լուրջ քաղաքական գործիչ չէր համարում»։
«Նա մարգինալ լրագրող էր և նույնիսկ այն ժամանակ պնդում էր, որ Հայաստանը դադարի կենտրոնանալ Ռուսաստանի վրա, հեռանա ՀԱՊԿ-ից, լուծարվի Գյումրիի ռազմաբազան և այլն։ Այդ մասին նա հայտարարեց որպես ընդդիմադիր, որին քչերն էին լսում։ Նրա՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնում հայտնվելուն հետևել է բարեկամության մասին կեղծ հավաստիացումների կարճ ժամանակաշրջան, և այժմ նա վերադարձել է ինքն իրեն»,- նշել է Զատուլինը։
Փաշինյանի քննադատությունը «միանշանակ մարտահրավեր» է Ռուսաստանին, որին գերադասելի է նույն տոնով չպատասխանել՝ «այս քննարկման նշաձողն իջեցնելու համար», կարծում է պատգամավորը։ Զատուլինը հիշեցրեց ՀԱՊԿ-ի այն հայտարարությունը, որ իրենք դեռ Հայաստանին համարում են կազմակերպության անդամ և շարունակում են համագործակցել։
«Բայց մենք չպետք է մեր գլուխները թաղնենք ավազի մեջ, այլ հասկանանք, թե ինչի է տանում պարոն Փաշինյանը, դեպի ուր է ներքաշում Հայաստանին։ Կարևորն այն էֆեկտն է, որ պարոն Փաշինյանը թողնում է աշխարհասփյուռ հայերի վրա, իբր որպես հիմնական հայ, ինչպես ոմանք կարծում են, մարտահրավեր է նետում մեզ՝ պնդելով, թե մենք դավադրություններ ենք կազմակերպում Հայաստանի դեմ»,- հավելել է պատգամավորը:
Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Փաշինյանը «նպատակ ունի թիրախավորել Ռուսաստանը», շարունակել է Զատուլինը, քանի որ «բոլորն էլ հասկանում են, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի համար պաշտպանական տարածքում ինքնադրսևորման ձև է»։
«Նա բացահայտորեն հակադրվում է Ռուսաստանին, ահա թե ինչ են անում թշնամիներն ու հակառակորդները, հատկապես այն ժամանակ, երբ մենք ռազմական գործողություններ ենք իրականացնում, դիմակայում ենք Արևմուտքին և այլն։ Եվ սա պետք է բոլորին պարզ լինի, որպեսզի այս մասին ինչ-որ սկանդալ բարձրացնելու ցանկություն անգամ չառաջանա։ Ես դեմ եմ, որ ամեն «փռշտոցի» արձագանքենք։ Պետք է ներքին եզրակացություններ անել Փաշինյանի կառավարության և իր բնույթի մասին»,- եզրափակել է Պետդումայի պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 16:14
Оппозиционное движение «Не спим» передало в парламент письма, адресованные всем депутатам Армении, призывая начать процесс выражения недоверия премьер-министру Николу Пашиняну. Сопредседатель движения, экс-председатель аппарата Конституционного суда Эдгар Казарян заявил, что письма были направлены не руководителям фракций, а лично всем 107 депутатам.
-
2025-04-28 16:12
Только один член турецкого парламента поднял тему 110-й годовщины Геноцида армян — Джордж Аслан, ассириец из «Демократической партии», единственный ассирийский член парламента Турции 28-го созыва».
-
2025-04-28 16:10
Президент России Владимир Путин объявил перемирие в зоне СВО в дни 80-летия Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-28 16:08
Администрация президента Турции опровергла распространенные азербайджанскими СМИ сообщения об отправке самолетов с вооружением в Пакистан.