Последние новости

ՀՅԴ․ Չդադարեցնել պայքարը, այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական

Սեպտեմբերի 19-ին լրանում է Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի գործադրած ցեղասպանության տարելիցը։ 2020թ սեպտեմբերից մինչև 2023թ սեպտեմբեր ժամանակահատվածը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակում, այնուհետև պաշարում, ապա ահաբեկչական հարձակումներ և էթնիկ զտում ամբողջությամբ ցեղասպանական գործընթաց է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Ադրբեջանը ինչպես 1990-ականների սկզբում, այնպես էլ 2020թ սեպտեմբերին և դրանից հետո Արցախի նկատմամբ իրականացրել է ռազմական գործողություններ, որոնք իրենց բնույթով ագրեսիա են։ Հետևաբար այդ գործողությունները զուրկ են լեգիտիմությունից։ Այդ ռազմական գործողությունների ընթացքում իրականացվել են մարդկության դեմ հանցագործություններ, որոնց դեպքում, ինչպես ցեղասպանության, վերահաս պատիժը վաղեմության ժամկետ չի ճանաչում։

Ավելին՝ Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է և չի կարող կասկածի տակ դնել Արցախի հարցի առկայության փաստը։ Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառը Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ կիրառվող հակահայ քաղաքականությունն էր. հանուն ինքնորոշման ու ազատության պայքարող ժողովրդի հանդեպ ադրբեջանական բռնության հակադրումը խորացրել է հակամարտության հետևանքները։ Հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը բնականոն է ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ցանկացած պետության կամ պետությունների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության, կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ չի կարող իրավազրկել այդ պայքարը։

Միջազգային երաշխավորությամբ Արցախի հայության հավաքական վերադարձի իրավունքի իրացման ապահովումը, Արցախին միջանկյալ քաղաքական կարգավիճակի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապի ապահովումը, Բաքվում պատանդարված հայ գերիների, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու հանցագործներին պատասխանատվության կանչելը, Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը այն նախադրյալներն են, որոնք պետք է առաջնորդեն հակամարտության քաղաքական կարգավորմանը։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանի համար կարևորում է հիմնախնդիրը միջազգային քաղաքական օրակարգի վրա պահելը և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ առանձին պետությունների դեպքում։

Ներկա զարգացումները ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա։ Համոզված ենք, որ միջազգային հարաբերությունների՝ ժամանակավոր բնույթ կրող ներկա վայրիվերումներից հետո, առավել լայն հնարավորություններ են բացվելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ պայքարը շարունակելու և աշխատանքներ իրականացնելու համար։

Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ մեր կոչն է համայն հայությանը՝ չդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին, այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • УЧЕНЫЕ НАШЛИ ПЕРВЫЕ ДОКАЗАТЕЛЬСТВА ГЛАДИАТОРСКИХ БОЕВ МЕЖДУ ЧЕЛОВЕКОМ И ЖИВОТНЫМ
    2025-04-30 09:49

    В ходе нового исследования были обнаружены первые физические свидетельства гладиаторских боев в римский период между человеком и животным.

  • ОЧЕРК АШОТА БЕГЛАРЯНА - ЛАУРЕАТ МЕЖДУНАРОДНОГО КОНКУРСА
    2025-04-30 09:43

    «Наша Среда online»: В третий раз подряд в текущем году известный писатель и журналист из Степанакерта Ашот Бегларян стал лауреатом конкурсов среди магистров и членов Клуба славы Международного фонда «Великий Странник – Молодым» (Москва).

  • ЮРИЙ КОТЕНОК: АРМЯНАМ НАДО ИЗБАВИТЬСЯ ОТ КОМПЛЕКСА ПОРАЖЕНЧЕСТВА
    2025-04-30 09:01

    Удар БПЛА по храму Христа Спасителя в городе Шуши изменил жизнь Юрия Котенка не на сто, а на двести процентов. Такое признание военкор сделал, представляя свою автобиографическую книгу "Выживший. Летопись спецопераций от Бамута до Бахмута". Поездка в Арцах для него стала далеко не первой командировкой в горячую точку, но повествование о своём творческом пути он начал именно с 44-дневной войны, на которой толком и не успел побывать. "Наверняка, я единственный журналист, который заехал в Нагорный Карабах, но не успел самостоятельно доехать даже до Степанакерта", — вспоминает Котенок.

  • «Неприятная ситуация»: архиепископ Мирзаханян «ответил» на критику в свой адрес
    2025-04-30 06:30

    В эти дни широко распространился в Сети и стал предметом обсуждения текст выступления предстоятеля епархии ААЦ стран Балтии архиепископа Вазгена Мирзаханяна по случаю визита премьер-министра Армении Никола Пашиняна в Таллин. Наши усилия наконец увенчались успехом, и нам удалось связаться и получить определенные разъяснения от архиепископа Вазгена.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ