Последние новости

ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ, ՉՆԱՅԱԾ «ԱՐՅԱՆ ԳԵՏԵՐԻՆ»

2019թ. հուլիսին Իջևանում, Փաշինյանի անմիջական հրահանգով, անցկացվեց ապօրինի անտառահատումների մեղավորներին ձերբակալելու հատուկ գործողություն, որից հետո համայնքում բողոքի ակցիաների ալիք բարձրացավ: Բանն այնտեղ հասավ, որ տեղի բնակիչներն արգելափակեցին Հայաստան-Վրաստան մայրուղին։ Հետագայում ԱԱԾ-ի այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանը խոստովանեց, որ այդ օրերին Փաշինյանն իրենից պահանջել է, որ «արյան գետեր հոսեն»՝ ի պատիժ ապօրինի անտառահատումների:

Ներկայումս Իջեվան համայնքի մեջ մտնող Սեվքար գյուղից կանոնավորապես տեղեկություններ են ստացվում, որ անտառն ապօրինի հատում են օրը ցերեկով, ամբողջ բրիգադներով: Տեղաբնակ անտառահատները որպես օրավճար ստանում են 15-20 հազար դրամ։ Ակնհայտ է, որ ցրտերն ընկնելուն զուգընթաց ծառահատումների մասշտաբներն աճելու են։ Վարչապետի աթոռին նստելուն պես՝ Փաշինյանը պատերազմ հայտարարեց որսագողությանը։ Հայտնի է, որ մի օր, անտառում ընտանյոք հանդերձ հանգստանալիս, նա գնացել է կացինների ձայնի ուղղությամբ և անձամբ բռնացրել որսագողերին: Ուրեմն ի՞նչ է պատահել հիմա։ Ո՞ւր է կորել նախկին էնտուզիազմը: Գուցե պատճառն այն է, որ ապօրինի անտառահատումներն ընթանում են տեղական իշխանությունների համաձայնությա՞մբ։ Հիշեցնեմ, ի դեպ, որ Տավուշի մարզպետը Փաշինյանի մտերիմ ընկերն է՝ ՔՊ անդամ Հայկ Ղալումյանը։ Առանց նրա համաձայնության մարզում ոչինչ չի կատարվում։

2023 թվականին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Սևքար գյուղի անտառտնտեսության տնօրենի տեղակալ Անահիտ Հովսեփյանը ծեծի է ենթարկվել նույն գյուղի բնակչի կողմից՝ ապօրինի ծառահատմանը խոչընդոտելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել հենց այն շենքի դիմաց, որում տեղակայված է անտառտնտեսության վարչությունը։ Որսագողերը ոչնչից չեն վախենում, քանի որ գործում են տեղական իշխանության, այսինքն՝ ՔՊ ներկայացուցիչների «տանիքի» տակ։ Այս օրերին Սևքար գյուղի բնակիչներն ամեն օր տեսնում են տասնյակ հեռացող բեռնատարներ՝ հատված ծառերով։ Ինչո՞ւ է լռում Փաշինյանը։

2018 թվականին կառավարության առաջին նիստերից մեկում նա պահանջեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, որ Երևանում բացահայտվեն և պատժվեն գիշերային ժամերին ճայթռուկներ պայթեցնողները: Օսիպյանը պատասխանեց, որ դա անհնար է, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ իրեն պետք է այնպիսի ոստիկանապետ, որն ի վիճակի է լուծել այդ խնդիրը: Անցել է 6 տարի, գլխավոր ոստիկանի պաշտոնում եղել են մի քանի հոգի, և նրանք բոլորն էլ, ինչպեսև ներկայիս ՆԳ նախարարը՝ Փաշինյանի ընկեր Վահե Ղազարյանը, անկարող եղան լուծել այդ խնդիրը: Ամեն գիշեր Երևանը ցնցում են ճայթռուկների անթիվ պայթյուններ, որոնց վաճառքը Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած պայթյուններից հետո (2022թ. օգոստոսի 14) մասամբ արգելված է:

Անդրադառնանք ավելի թեթև խնդիրներին. ոչ վաղ անցյալում կառավարության մակարդակով արգելվեցին աղամանները հասարակական սննդի հաստատությունների սեղաններին, իբր՝ թող այցելուներն իրենք աղ խնդրեն, իսկ կանխավ դա սեղանին դնելն արգելվում է։ Խորհուրդ եմ տալիս կողքով անցնելիս ուշադրություն դարձնել ռեստորանների և սրճարանների ցուցափեղկերից երևացող սեղաններին։ Աղամաններով սեղանների շուրջ անշուշտ կտեսնեք ծխող տղամարդկանց և կանանց, թեև հասարակական վայրերում ծխելն արգելված է, ինչպես որ արգելված է փողոցային առևտուրը, որը ծաղկում է մայրաքաղաքի ոչ միայն ծայրամասերում, այլև կենտրոնում

Իշխող ռեժիմն ավելի քան 6 տարի շարունակ բացարձակ անկարողություն է ցուցաբերում ցանկացած գործ ավարտին հասցնելու հարցում։ Ինչ էլ ձեռնարկի Փաշինյանը, ամեն ինչ մնում է կես ճանապարհին. ապօրինի անտառահատումներն ու Սևանում որսագողությունը ծաղկում են՝ անկախ ձերբակալություններից ու տուգանքներից: Երևանյան սրճարաններում ծխում են, աղամանները մշտապես սեղաններին են, իսկ դեղատներում ընդհանրապես դեղատոմս չեն պահանջում այն դեղամիջոցների վաճառքի համար, որոնք ներառված են Առողջապահության նախարարության հատուկ ցուցակում

Իշխանությունն անկարող է կարգուկանոն հաստատել երկրում այն պարզ պատճառով, որ ինքն է թաղված ապօրինության մեջ։ Բոլոր իրավախախտումների փաստերի բացահայտումը կրում է ընտրողական բնույթ. յուրայիններին ամեն ինչ կարելի է, մյուսների համար գործում է օրենքը: Կոռուպցիայի դեմ պայքարը ձախողված է, երևույթը ծաղկում է ամենուր, չնայած ռեժիմի պարագլխի ամպագոռգոռ հայտարարություններին, թե իբր՝ ինքը վերջ է տվել համակարգային կոռուպցիային։

Իրականում ներկայիս կոռուպցիան իր բոլոր մակարդակներով՝ հովանավորչությունից մինչև ամենաճղճիմ կաշառք, արգասիքն է այն համակարգի, որ ստեղծեց 2018-ին այդ սոցիալական ախտի դեմ պայքարի կարգախոսով իշխանությունը զավթած Փաշինյանը։ 6 տարվա ընթացքում հասարակական կյանքի բոլոր թերություններն ավելի են խորացել այն պատճառով, որ դրանց դեմ պայքար է տարվել լոկ շոուների մակարդակով, իսկ իրական պայքար չի եղել, և այսօր էլ չկա։ Հենց այդ պատճառով էլ շարքային քաղաքացիներն անտեսում են իշխանությունների հանձնարարականներն ու երկրում կարգուկանոն հաստատելու փորձերը։ «Վերևից» տրվող բոլոր հանձնարարականնեը շռնդալից ձախողվում են, որսագողությունը դարձել է կյանքի նորմ, եթե այն «տանիքավորում» է Փաշինյանի ընկերը, մյուս ոլորտներում էլ գործում է նույն սկզբունքը. Նիկոլի մտերիմներին ու ՔՊ վերնաշերտի անդամներին թույլատրված է ամեն ինչ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОДАСТ ЛИ В ОТСТАВКУ МЭР ЭЧМИАДЗИНА?
    2025-05-06 09:57

    В апреле мэр Эчмиадзина Диана Гаспарян представила объяснения по поводу убийства, которое тесным образом связано с членами ее семьи. В конце марта на газозаправочной станции, которая принадлежит ее свекру, произошло убийство 35-летнего Артура Пароняна. Сразу стало известно о том, что Паронян несколько месяцев тому назад имел разборку с мужем мэра Эчмиадзина членом совета общины от фракции ГД Арамаисом Мирзояном.

  • СИНДРОМ ОБСС И ЕГО ПОСЛЕДСТВИЯ
    2025-05-05 09:31

    После посещения факультета геологии и географии ЕГУ Анна Акопян попыталась прочесть образовательные лекции на других факультетах, однако профессорско-преподавательский состав этой попытке решительно воспротивился. Только ценой больших усилий удалось не довести дело до скандала. Преподаватель армянского языка филологического факультета Рита Сагателян заявила: "Поход под лозунгом "Образование модно!" - это секта, придуманная Николом и Анной, они занимаются охотой за душами, а наивные люди поддаются им". "Охота за душами" преследует целью насаждение идеологии "реальной Армении", что равнозначно идеологии "Западного Азербайджана".

  • В ПОВЕСТКЕ "ЗАЧИСТКА", или ГДЕ БУДЕТ ЗЕЛЕНСКИЙ 9 МАЯ?
    2025-05-03 09:56

    Российские аналитики наперебой рассуждают о том, что Зеленский уже вышел из игры, а потому в обозримой перспективе следует ожидать его "зачистки", если он будет настаивать на своем и не подпишет документы по итогам переговоров. Трамп уже обвинил его в срыве переговоров по миру, а также выразил неудовлетворение ходом сделки по редкоземельным металлам. Счет, по мнению российских политологов, идет на месяцы. Речь о тех самых месяцах, пока на Украину продолжит поступать оружие, которое направила предыдущая администрация. Похоже, что судьба Зеленского, а, возможно, и его жизнь, напрямую зависят от этих поставок…

  • МАСКИ-ШОУ РАДИ "ГАЛОЧКИ"…
    2025-05-01 10:53

    2 декабря 2024 г. сотрудники Управления особого назначения криминальной полиции провели в Ереване облаву по всем законам маски-шоу. Полицейские были в масках и с автоматами, они единовременно в разных концах города уложили на асфальт воров в законе и криминальных авторитетов, известных под кличками "Шаумянци Жиро", "Нардусци Серго", "Гюмреци Суро" и др. После коронного номера с укладыванием на асфальт известных представителей криминального мира подвергли приводу. Шоу взбудоражило столицу. В криминальных кругах (и не только!) до сих пор не могут понять, почему "авторитетов" и воров в законе подвергли приводам по подозрению в незаконном хранении оружия и боеприпасов, но уголовное преследование возбудили по признакам хулиганства (статья 297, часть 2, пункт 1)?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ