ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐԴԵՆ ԲԻ-ԲԻ-ՍԻ-Ն ԷԼ Է ՄԱՏՆԱՆՇՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 9-ին Հայաստան ժամանեց և մեր երկրում մի քանի օր անցկացրեց Միջազգային քրեական դատարանի նախկին (առաջին) դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Մարդ, որի անունը որոշակի ժամանակից ի վեր ասես լուսաշող փարոս է դարձել բազմաթիվ հայերի համար՝ համաշխարհային քաղաքականության և իրավական նիհիլիզմի պղտոր ու կեղտոտ աշխարհում։ Այդ այցի նշանակությունը փորձագիտական հանրությունը դեռ պետք է իմաստավորի, իսկ տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։
Դեռ նախքան Լուիս Մորենո Օկամպոյի ժամանումը՝ շատերը սոցցանցերում հարց էին տալիս. կընդունի՞ արդյոք նրան Փաշինյանը կամ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը։ Հարցն, իհարկե, միանշանակ չէր։ Մի կողմից՝ հանդիպումը թվում էր անհրաժեշտ տուրք էթիկային և հարգանքի տուրք աշխարհում հայտնի և հեղինակավոր իրավաբանի անձին, որն արդեն ավելի քան 2 տարի անխոնջ պաշտպանում է հայ ժողովրդի շահերը։
Մյուս կողմից, հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ՍՐԱՆՔ արժանի չեն ընդունելու և շփվելու այդպիսի մարդու հետ, որ դա չափազանց մեծ պատիվ կլինի նրանց համար, ովքեր աշխատում են Օկամպոյի վեհաբարո և գերպրոֆեսիոնալ գործունեության հակառակ ուղղությամբ:
Փառք Աստծո, չհանդիպեցին։ Արգենտինացի իրավաբանը Հայաստան էր եկել բնավ ոչ Ադրբեջան ցեղասպան պետության և դրա դահիճ առաջնորդի հետ ձեռք ձեռքի տված աշխատող իշխանության ներկայացուցիչների հետ տեսախցիկի առջև հերթապահ հանդիպումների և դատարկ զրույցների համար։ Եվ վերոնշյալ պնդումն արդեն բխում է ոչ միայն նրանցից, ովքեր վերջին 6 տարիներին համարժեքորեն գնահատել են գործող ռեժիմին որպես փաստացի օկուպացիոն։ Այդ մասին արդեն բացահայտ գրում ու խոսում են միջազգային մակարդակով։ Եվ սա Հայաստանի խայտառակությունն է։
Սեպտեմբերի 18-ին բրիտանական BBC-ի ռուսաստանյան ծառայությունը բավական հետաքրքիր նյութ է հրապարակել՝ «BBC. Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում» վերնագրով: Բացի մեզ լավ հայտնի փաստագրական տվյալներից, այն բովանդակում է նաև գնահատականներ Բաքվի բանտերում պահվող հայերին, առաջին հերթին ՝ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչներին ազատ արձակելու ուղղությամբ հայկական իշխանությունների գործողությունների վերաբերյալ։
«Հայաստանը ԱԳՆ մակարդակով դատապարտել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը և դիմել Արդարադատության միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի վարչապետն իր առաջնահերթությունների մեջ չի նշում նրանց ազատ արձակումը»,- արձանագրում է հոդվածագիրը։
Ապա հաջորդում է ուշագրավ ենթավերնագիր. «Հայաստանի դիրքորոշումը և Փաշինյանի դիրքորոշումը», որը միանշանակ մատնանշում է Հայաստանի պաշտոնական իշխանությունների և հանրության մոտեցումների արմատական տարբերությունը։ Ավելին, Ռուբեն Վարդանյանի շահերի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների ոլորտում ամերիկացի հայտնի մասնագետ Ջարեդ Գենսերը բնորոշել է պաշտոնական Երևանի ջանքերը որպես «լիակատար ձախողում»: «Նա պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շրջանակներում գերիների ազատ արձակման հարցը չի էլ բարձրացվում»,- նշվում է հոդվածում:
Եվ սա նույնպես Հայաստանի խայտառակությունն է։ Բայց շարունակությունը է՛լ ավելի վատթար ու խայտառակ է։ Հրապարակման մեջ ներկայացվում են օգոստոսի 31-ի ասուլիսի ժամանակ Փաշինյանի սկանդալային արտահայտությունները Ռուբեն Վարդանյանի մասին։ Ոչ մի փաստով և ոչ մի փաստարկով չհիմնավորված՝ այդ հայտարարությունները դարձան գարշելի բամբասանքների և պարապ հորինվածքների կանխամտածված կրկնություն՝ հնչեցված, որքան էլ անհեթեթ թվա, պետության ղեկավարի կողմից։
Հեղինակն անում է այս պայմաններում միակ հնարավոր եզրակացությունը. «Այս ակնարկները (Փաշինյանի-Մ.Գ.) նման են Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հռետորաբանությանը, որտեղ Վարդանյանին անվանում են Ղարաբաղ ուղարկված Կրեմլի գործակալ։ Երկու երկրների ղեկավարների դիրքորոշումն այս հարցում այնքան նման է, որ անկախ լրագրողներն ուղղակիորեն հավասարեցնում են նրանց»։
Բրիտանական ազդեցիկ լրատվամիջոցի կողմից նման գնահատականներն ու եզրահանգումները ոչ միայն պարզապես Հայաստանի խայտառակությունն են, մեր՝ արդեն 6-ամյա խայտառակությունը: Սա դատավճիռ է հասարակությանը, որը մինչ օրս հանդուրժում է նրանց, ովքեր գործում են հայ ժողովրդի դարավոր թշնամու հետ միաբան, ովքեր ձգտում են ոչնչացնել հայոց պետությունը և տարածաշրջանից արմատախիլ անել հայկական քաղաքակրթական հետքը։ Որքան էլ սարսափելի և ամոթալի է խոստովանել, բայց դա իրոք այդպես է: Եվ քանի դեռ այդ մարդն ու իր թիմակիցներն աշխատում են ի նպաստ մեր թշնամիների շահերի, այդ խայտառակությունը գնալով ավելի ակնբախ ու այլանդակ ձև կստանա:
Եվ եթե այսօր դեռևս գտնվում են Լուիս Մորենո Օկամպոյի պես մարդիկ, որոնք ցանկանում են օգնել մեզ պաշտպանելու մեր իրավունքները և վերջապես գտնելու ինքներս մեզ՝ ճշմարիտներիս, ապա վաղը այդ խայտառակությունն արդեն այնքան անհուսալի կլինի, որ բարոյականություն և արժանապատվություն ունեցող գործիչներն ուղղակի երես կթեքեն հայերից։ Ինչո՞ւ օգնել նրանց, ովքեր աջակցում և վերարտադրում են մի իշխանություն, որը գործում է հօգուտ իր թշնամիների բարօրության և շահերի:
Բայց այս ամենի մեջ կա ևս մեկ տեսանկյուն, որը բացահայտում է հայ ժողովրդին համակած հիվանդության խորությունն ու ծանրությունը։ Եվ վերաբերում է դա կրկին և առաջին հերթին Ռուբեն Վարդանյանին։
Մեր ահռելի խնդիրն այն է, որ բազմաթիվ մարդիկ Հայաստանում և նույնիսկ արցախցիների միջավայրում առ այսօր չեն կարողանում պատկերացնել ու հավատալ, որ մարդը կարող է հրաժարվել կյանքի անխտիր բոլոր բարիքներից՝ հանուն իր Հայրենիքի։ Որ ինչ-որ մեկը կարող է զոհաբերել իր բարեկեցությունը, ահռելի հարստությունը, անվտանգությունը, ազատությունը, ընտանիքի և մերձավորների կողքին ապրելու հնարավորությունը և գնալ այնտեղ, որտեղ ինքն ավելի անհրաժեշտ է, որտեղ հազարավոր հայրենակիցներ ենթարկվում են զրկանքների ու տառապանքների և գտնվում ցեղասպանության սպառնալիքի տակ: Գնալ այնտեղ, որտեղ իրեն ամեն րոպե սպառնում են բազմաթիվ վտանգներ: Որպեսզի կիսի իր ժողովրդի ճակատագիրը և մինչև վերջ հավատարիմ մնա իր ընտրությանը:
Չեն կարողանում հավատալ, որ կարելի է ինքնակամ հանձնվել և դատապարտել ինքզինքն աներևակայելի տառապանքների՝ լոկ այլ մարդկանց, ընդ որում ոչ միայն սեփական հարազատներին փրկելու համար:
Քանի դեռ մենք բոլորս չենք հավատացել, որ նման բան ոչ միայն հնարավոր է, այլև իրականում տեղի է ունեցել մեկ տարի առաջ, քանի դեռ չենք գիտակցել, որ հենց նման պահվածքն է բարձրագույն նորմը, որը չի կարող առաջացնել որևէ այլ զգացում, բացի հպարտությունից, երախտագիտությունից ու խոնարհումից, Հայաստանը չի մաքրվի խայտառակությունից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 09:57
27 апреля Институт по предотвращению геноцида им. Лемкина опубликовал первую часть своей новой серии предупреждений «красный флаг» (Red Flag Alert) под названием: «Ось геноцида - США, Азербайджан, Турция, Израиль, Россия и эпоха «приемлемого геноцида», которая посвящена трагическим событиям в Арцахе. В предисловии к серии директор Института Элиза фон Джоден-Форджи констатирует: «Геноцид становится приемлемым и обыденным».
-
2025-04-29 09:56
"Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.
-
2025-04-25 09:17
Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.
-
2025-04-22 09:36
17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…