«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍ ԽՈՍՏՈՒՄՆ ԷԼ ՉԿԱՏԱՐԵՑ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տևական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը․ այն կգործի նաև հաջորդ ընտրության ժամանակ, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից։ Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել այդ դրույթից հրաժարվելու առաջարկին: Որոշել են, որ դրան կանդրադառնան 2026թ. ընտրություններից հետո` Սահմանադրությունը փոխելու ժամանակ:
Հիշեցնենք․ ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին և այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա հաղթողը ստանում է բոնուսներ, որ մեծամասնություն կազմի: Այս դրույթը հնարավոր էր փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։ Դրույթը հանելուն կողմ են քվեարկել Դանիել Իոաննիսյանը, Սաքունցը, Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Եգորյանը:
ՔՊ, «Հանրապետություն» կուսակցությունների, ԲԴԽ ներկայացուցիչները դեմ են եղել, իսկ նիստին օնլայն մասնակցող՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ձեռնպահ է քվեարկել։ Հայաստանի արևմտամետները վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը և կմնա իրենց հետ դաշինք կազմելու հույսին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.