Լիբանանի պայթյուններից հետո ԻՀՊԿ-ն իր անդամներին արգելել է կապի միջոցներ օգտագործել
Լիբանանում տեղի ունեցած պայթյուններից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ. խմբ.) իր զինծառայողներին արգելել է կապի միջոցներ օգտագործել: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը ՝ հղում անելով Իրանի անվտանգության ծառայությունների իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ԻՀՊԿ-ում ոչ միայն կապի միջոցների, այլև գրեթե բոլոր տեխնիկական սարքավորումների լայնածավալ ստուգում է սկսվել: Միջադեպերը մտահոգել են ղեկավարությանը, որը «Հզբոլլահ» շարժումից խնդրել է փորձաքննության արդյունքները, ինչպես նաև պայթած սարքերի մի քանի նմուշ:
Աղբյուրներից մեկը նշել է, որ ԻՀՊԿ-ն նաև մանրակրկիտ հետաքննություն է նախաձեռնել իր զինծառայողների և միջին և բարձր օղակի սպաների նկատմամբ՝ նպատակ ունենալով հայտնաբերել, թե ովքեր են գումար ստանում Իսրայելի հետ կապված կազմակերպություններից:
«Ստուգվում են ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում նրանց պատկանող բանկային հաշիվները, նրանց և ընտանիքների ուղևորությունների պատմությունը»,-նշել է աղբյուրը:
Սեպտեմբերի 22-ին ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ իսրայելական 12 գործակալներից բաղկացած ցանց է բացահայտել Իրանում: Գերատեսչության տվյալներով՝ նրանք երկրի ազգային անվտանգության խաթարմանն ուղղված ակցիաներ էին ծրագրել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.