ԻՆՉՈ՞Ւ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱՎ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ
2023 թվականի սեպտեմբերի այս օրերին Արցախում մի ուշագրավ դրվագ գրանցվեց, որն այդ օրերին առանձնապես քննարկումների առարկա չդարձավ:
Արցախում ծանր մարտերից հետո հրադադար հաստատվեց, սակայն դրան հաջորդող մի քանի օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում Ստեփանակերտի մատույցներում ադրբեջանական գործողությունների մասին:
Խոսքն այն մասին չէր, որ ադրբեջանցիները Ստեփանակերտի տարբեր թաղամասերի մոտակայքում շրջում էին, այլ կոնկրետ գործողության, որը ինչպես ավելի ուշ պարզվեց, թուրքական «Կոմանդոների» մասնակցությամբ էր եղել:
Թուրքական ստորաբաժանումները, որոնք 44-օրյա պատերազմից հետո տեղակայվել էին Շուշիի և Քաշաթաղի ուղղությամբ, հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ:
Բացի նրանից, որ ներխուժման փորձը հայկական ուժերի կողմից կատաղի դիմադրության էր հանդիպել, հատկապես շատ արդյունավետ մեր դիպուկահարներն էին գործել, այլ թուրքական և ադրբեջանական հրամանատարության համար կոնֆլիկտի պատճառ էր դարձել:
Մինչև այժմ դեռ անհայտ պատճառներով, թուրքերը, իմ տպավորությամբ, ադրբեջանցիների հետ չհամաձայնեցված, ինչ-որ գործողություն էին նախաձեռնել, որը հետագայում Բաքվի Անկարա զանգերի պատճառ դարձավ:
Միգուցե, թուրքերը խնդիր ունեին ցույց տալու, որ այդ օրերի` նաև օպերացիայի ակտիվ մասնակից են` նպատակ ունենալով թեման Բաքու-Անկարա առևտրում օգտագործել: Միգուցե դա այն թեմայի էլեմենտներից էր, որը ամիսներ առաջ արտացոլվեց Բաքու-Անկարա քաղաքական փոխհրաձգությամբ, երբ Էրդողանը 44-օրյա պատերազմում իր երկրի մեծ դերի մասին էր խոսել, իսկ Ադրբեջանից փորձում էին հերքել:
Տեղի ունեցած ողբերգությունը դեռ հնարավորություն չի տվել ամբողջությամբ գնահատելու այն իրադրությունը, որը ձևավորվել էր 2020 պատերազմից հետո և արտացոլվել մինչև 2023 թվականի սեպտեմբեր, սակայն այս մասով ևս խորքային ուսումնասիրության խիստ կարիք կա:
Տիգրան Աբրահամյան, ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: