Թևանյան․ Նորմալ հարաբերություններ Արևմուտքի հետ, բայց ոչ ՌԴ-ի հետ թշնամանքի հաշվին
Հայաստանի նորմալ գործընկերային հարաբերություններն Արևմուտքի հետ չպետք է լինեն Ռուսաստանի հետ թշնամանք հաշվին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Նա կարծում է, որ ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ, որ Հայաստանում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում 2014 թ.–ին կամ Վրաստանում 2008 թ–ին։
«Այս երկրները օգտագործվեցին, որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ պայքարում։ Մենք դեմ ենք, որպեսզի Հայաստանը օգտագործվի, այսինքն` այն ինչ հիմա է տեղի ունենում։ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը բերում է նրան, որ մենք դառնում ենք աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, բայց դա որևէ պարագայում չի կարելի թույլ տալ»,– ասաց նա։
Անդրանիկ Թևանյանը հավելեց, որ իրենց քաղաքական ուժը, ո՛չ ռուսամետ է , ո՛չ արևմտամետ ու ոչ էլ` հակառուսամետ ու հակաարևմտամետ։ Նա վստահեցնում է, որ պետք է միայն ՀՀ-ի շահերը պաշտպանել։
«Մեր ռազմավարական դաշնակցային գործընթացը Ռուսաստանի հետ հենց այդ տրամաբանության շրջանակներում է»,– հավելեց նա։
Անդրադառնալով իր գլխավորությամբ պատվիրակության այցին Լուգանսկ ու Դոնեցկ նա նշեց, որ այցերը եղել են աննախադեպ` նախկին ԽՍՀՄ մասշտաբով, քանի որ որևէ երկրից պաշտոնական պատվիրակություն դեռ չէր եղել այնտեղ։
«Մենք մեր այցով ցույց տվեցինք, որ որևէ պարագայում չենք պատկերացնում թշնամություն անել Ռուսաստանի հետ, ցույց տվեցինք Ռուսաստանին` ինչպես ենք պատկերացնում գործընկերությունը»,– ասաց Թևանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ այցելել է Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններ։ Նրանք տարածաշրջանի համար մարդասիրական օգնություն էին տարել` արյան փոխներարկման կայանի համար նախատեսված դեղորայք, գրքեր, սննդամթերք։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյանների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 15:03
Адвокатская команда бизнесмена, владельца группы компаний «Ташир» и мецената Самвела Карапетяна опубликовала четвертую часть его послания, в которой он оценил разрушительные действия нынешнего режима Армении в отношениях с Диаспорой.
-
2025-06-23 14:59
То, что происходит в Армении, причиняет боль и негативно отражается на наших соотечественниках, проживающих в Диаспоре. Об этом в интервью Alpha News заявил предстоятель епархии ААЦ в Великобритании епископ Оваким Манукян, комментируя арест бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-23 14:58
Неспровоцированная агрессия в отношении Ирана не имеет никаких оправданий. Об этом заявил президент России Владимир Путин на встрече с главой иранского МИД Аббасом Аракчи в Москве.
-
2025-06-23 14:00
Федеральная служба безопасности Российской Федерации сообщила, что пресечена деятельность группы лиц, осуществлявшей на системной основе хищения с целью последующего незаконного сбыта и контрабанды на территорию Республики Армения высококачественного алмазного сырья из АК «АЛРОСА».