Последние новости

ՈՐՊԵՍԶԻ ՀԻՇԵՆՔ…

2020թ. նոյեմբերի 3-ի գիշերը հակառակորդի ԱՕԹՍ-ների գրոհի հետևանքով զոհվեց Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Գրիգորյանը: Զոհվելուց քիչ առաջ՝ հոկտեմբերի 4-ին, նա Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ձեռքից ստացել էր «Արցախի հերոս» կոչում՝ հակառակորդի 15 խոցված տանկերի և ոչնչացված մարտական մեքենայի համար։ Կոչման շնորհումը շեղեց նրան առաջնագծից շատ կարճ ժամանակով։ Դավիթը Տնտեսագիտության համալսարանի ուսանող էր, վերջին մարտն ընդունեց Մարտակերտում, որտեղ զոհվեց մարտական ընկերների հետ։

Արցախի մեկ այլ հերոսի Արթուր Աղասյանի դին հայտնաբերվեց մահից 9 ամիս անց, նա զոհվել էր մարտական դիրքը պաշտպանելիս: Արթուրը նաև 2016 թվականի 4-օրյա պատերազմի մասնակից էր: 44-օրյա պատերազմի ընթացքում Աղասյանն իր ընկերների հետ կարողացել է հետ մղել 30 հոգանոց «Յաշմա» ջոկատի գրոհը:

Ալեն Մարգարյանին նույնպես շնորհվել է «Արցախի հերոս» կոչում, նա պարգևատրվել է նաև «Ոսկե արծիվ» շքանշանով: Զոհվել Է սեպտեմբերի 30-ին Մատաղիսում ԱՕԹՍ-ի կրակոցից, երբ հաց էր տանում մարտական դիրքեր։

Ռազմական բժիշկ կապիտան Հարութ Չոբանյանը զոհվեց հոկտեմբերի 13-ին Հադրութում դիպուկահարի կրակոցից, երբ հոսպիտալ էր տեղափոխում վիրավորներին, նրա հետ զոհվեցին վարորդն ու բուժակը: Տանը Հարութին սպասում էին կինը՝ Արմինեն, 4-ամյա Սառան և 5-ամսական Ռուբենը։ Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, կամավոր ռազմաճակատ մեկնեց Հովհաննես Մարկոսյանը։ Զոհվեց հոկտեմբերի 15-ի երեկոյան Ջրականում՝ հակառակորդի 400 զինվորից բաղկացած խմբի հարձակումը 2 ժամ զսպելուց հետո։ Հոկտեմբերին վիրավորվեց «Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Նրա 29-ամյա որդին՝ Դավիթը, զոհվեց մարտական գործողությունների շրջան հոր հետ ուղևորվելիս՝ մեքենայի գնդակոծության հետևանքով։

Բոլորը հույս էին փայփայում, թե Ռուստամը ողջ կմնա գլխի ծանր վնասվածքից հետո, բայց հրաշք տեղի չունեցավ։ Ռուստամի եղբայրը՝ «Սև հովազ» ջոկատի ներկայիս հրամանատար Սերոբ Գասպարյանը վստահ է, որ եղբոր մեքենային հարվածել են նշանառությամբ. ադրբեջանցիները լավ էին ճանաչում Ռուստամին Արցախի նախորդ պատերազմներից

Սերոբ Գասպարյանն իր ջոկատով մասնակցել է մեր դիրքերի պաշտպանությանը 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի օրերին։ Վերջերս նա ձերբակալվեց իշխանության զավթում նախապատրաստելու մեղադրանքով։ Գործը վերաբերում է ՌԴ տարածքում 220 հազար ռուբլի ամսավճարով մի շարք անձանց վերապատրաստմանը՝ Հայաստանում իշխանությունը տապալելու հետագա զինված գործողությունների համար։ Մեր հրապարակումներում հաճախ ենք անդրադարձել մարտական դիրքերի և սահմանամերձ տարածքների վիճակի վերաբերյալ Սերոբ Գասպարյանի գնահատականներին: Նրա արտահայտությունները միշտ էլ չափազանց ճշգրիտ են եղել, Գասպարյանը չէր վախենում քննադատել իշխող վերնաշերտին, ինչի համար էլ հատուցեց...

Սերժանտ Յուրա Հարությունյանը պատերազմի 33 օրերի ընթացքում անցել է Վարանդան, Հադրութը, Մարտակերտը, իսկ հետո հերոսաբար զոհվել՝ իր մասին հիշատակ թողնելով հակառակորդի ոչնչացված 5 տանկեր, 1 տրակտոր, 1 «Ուրալ» ավտոմեքենա և 30 ադրբեջանցի հատուկջոկատայիններ: Հերոսին տանը սպասում էին երկվորյակ քույրը՝ Նինան։ և մայրը՝ Գոհար Մկրտումյանը։ Սերժանտ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայության համար» մեդալով:

Մեկ այլ Յուրա (Օհանյանը) մասնակցել է 2016թ. պատերազմին, նա այդ պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի մանկության ընկերն էր: Տղաները մեծացել էին նույն բակում: Յուրան կամավոր է գնացել 44-օրյա պատերազմի, նրա հետ ռազմաճակատ են մեկնել զարմիկ Ալբերտը և ընկեր Աղասին։ Տանը նրան սպասում էր մայրը՝ Ռոմելա Աբովյանը։ Նա պատմում էր, որ Յուրան սովորել է «Հայբուսակ» համալսարանի դեղագիտության ֆակուլտետում, որտեղից էլ ժամկետային ծառայության է զորակոչվել «Եղնիկներ», անցել է Ապրիլյան պատերազմի միջով, վերադարձել, ավարտել ուսումը: Յուրան սիրահարված էր մի աղջկա, որի հետ միասին աշխատում էր, ծրագրում նրա հետ ընտանիք կազմել: Յուրայի մայրը պատմեց, որ հոկտեմբերի 4-ին Յուրան եղբոր ու ընկերոջ հետ մեկնել է Ֆիզուլի։ Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 12-ին, ասել, որ հաղթանակին շատ քիչ է մնացել։

Յուրայի մահվան մասին մայրը իմացել է միայն դեկտեմբերի 28-ին՝ ԴՆԹ տեստից հետո։ Երկար ժամանակ անտեղյակ էի, մինչև որ սոցիալական ցանցերում պատահաբար տեսավ Ֆիզուլիի շրջանում զոհված հայ զինվորներին պատկերող կադրեր։ Այնտեղ էին նաև Ալբերտի և Աղասիի դիերը։ Երեքն էլ զոհվել են նույն շրջանում

44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մասին, որի լուսանկարը դարձավ մի ամբողջ սերնդի խորհրդանիշ, հայտնի է նրա հոր՝ Արտակի պատմածից, որը որդու զոհվելուց հետո սրտի լուրջ վիրահատության է ենթարկվել...

18-ամյա Հենրիկ Հակոբյանը զոհվեց պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նա մարտի դաշտում ոչինչ չհասցրեց անել, իսկ խաղաղ կյանքում ջրագնդակի Հայաստանի հավաքականի անդամ էր։ Զորակոչվել էր 2020թ. օգոստոսին, ծառայել Մարտակերտում։ Հենրիկի այրված մարմինը գտան միայն 15-րդ օրը։

Իսկ 19-ամյա Լևոն Սահակյանը ողջ մնաց՝ անցնելով ողջ 44-օրյա պատերազմը։ Մարտական գործողությունների վերջին օրերին ծանր վիրավորվել է Շուշիում, բայց ողջ մնացել և «Կռիվ տալով» վերնագրով գիրք գրել Հադրութի պաշտպանության, այն մասին, թե ինչպես են հայ զինվորները 14 օր շարունակ փորձել դուրս գալ շրջապատումից՝ իրենց վրա կրելով վիրավորներին։ Գիրքն ավարտվում է հետևյալ բառերով. «Գնահատե՛ք կյանքը»։

«Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանը շատ բան գիտի 44-օրյա պատերազմի ընթացքում հայ զինվորների ցուցաբերած հերոսության մասին: Նրա խոսքերով՝ դիրքերում մարտիկները ծառայել են որպես խիզախության ու հերոսության օրինակ, բայց ավաղ, միշտ չէ, որ մարտական գործողությունների ելքը կախված է եղել հայ զինվորի կամային հատկանիշներից և մարտական պատրաստվածությունից: Այս պատերազմի մասին հայտնի է նաև նախորդ բոլոր պատերազմների վետերան, «Տիգրան Մեծ» հատուկ վարժարանի հիմնադիր տնօրեն Կորյուն Դումաշյանի, ինչպես նաև «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի և շատ ուրիշների պատմածներից, սակայն այդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ ասված չէ, այն ի հայտ կգա միայն իշխող ռեժիմի հրաժարականից հետո:

44-օրյա պատերազմից մեզ բաժանում է ընդամենը 4 տարի։ Այս ողջ ընթացքում ռեժիմի վերնաշերտը զանգվածային գիտակցության մեջ մտցրել է հայկական կողմի 11 հազար դասալիքների մասին սուտը՝ կրկնելով Ալիևի հայտնի թեզը։ Իսկ մենք 4 տարի շարունակ պատմում ենք հերոսների մասին, և այսուհետ էլ պատմելու ենք ողջերի ու զոհվածների մասին։ Որպեսզի հիշենք

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВЫБОРЫ 20 ИЮНЯ 2021 г. НЕ БЫЛИ ПРОЗРАЧНЫМИ И СПРАВЕДЛИВЫМИ
    2025-06-20 09:16

    Накануне очередных парламентских выборов 2017 г. оппозиционный деятель Никол Пашинян озвучил свой "рецепт победы", объявив, что "против Сержа Саргсяна есть игра", и оппозиция может прийти к власти путем выборов. Для победы ей необходимы 6 тыс. наблюдателей, которые на всех избирательных участках будут ловить за руку нарушителей. На выборах 2017 г., которые, действительно, состоялись под бдительным оком оппозиции, РПА получила свыше 700 тыс. голосов, причем, наблюдатели блока "Елк" на всех избирательных участках не нашли ни одного существенного повода, чтобы придраться к этой победе.

  • В СВЯЗИ С ОБОСТРЕНИЕМ КОНФРОНТАЦИИ ВСПОМНИЛИ ТРЕТЬЕГО ПРЕЗИДЕНТА…
    2025-06-17 09:22

    Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ