ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարները հանդիպում են ակնկալում ՀՀ վարչապետի հետ
Հայաստանի ստեղծագործական միությունների շենքերը 1990 թվականին չպետականացնելը եղել է պետության որոշումը, և Կադաստրի կոմիտեի բոլոր աշխատակիցները շարժվել են օրենքի տառին համաձայն։ Այս մասին Հայաստանի ստեղծագործական միությունների ընդհանրական ասուլիսում հայտարարեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքով սահմանվել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: Հետևաբար հետագայում շենքերը որպես ՀԿ-ների սեփականությունը գրանցելն իրականացվել է իրավական խախտումով, քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Խոսքը ոչ միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքի և Աբովյան 16 հասցեում գտնվող Նկարիչների միության շենքի մասին է, այլև Սևանա լճի թերակղզում գտնվող Գրողների հանգստյան տան։
«Կադաստրի պետական կոմիտեում ստեղծագործական միությունների շենքերի մասնավորեցումները եղել է տարբեր տարիներին, տարբեր աշխատակիցների կողմից, և դա չի եղել իրավախախտում, այս գույքը համարվել է մեր սեփականությունը և տրվել է մեզ Հայաստանի անկախացումից հետո։ Պետք է շեշտել, որ Սովետական միության տարիներին էլ սա եղել է մեր սեփական գույքը»,–ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը։
Նրա խոսքով` Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահները և հասարակական կազմակերպությունները դիմում–նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին ` հանդիպման ակնկալիքով։
«Մենք պետք է քննարկենք այս ամենը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում նաև ԱԺ պատգամավորների հետ կհանդիպենք։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպել, քննարկել այս որոշումը։ Բայց այս ամենը ժամանակ է պահանջում, և եթե հոկտեմբերի 30–ին դատախազությունը որոշում կայացնի և շենքերը պետականացվեն, մենք էլ ի՞նչ օրենք ենք քննարկելու։ Մենք այդ ամենը հիմա պետք է անենք, ամիսներ շարունակ քննարկումներ են եղել, որոնցից ոչ մեկին մեզ չեն հրավիրել»,–ասաց նա։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր , որ Հայաստանի Գրողների և Նկարիչների միությունների շենքերը պետական են եղել, և սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ: Հայց է ներկայացվել դատարան՝ Աբովյան 16 հասցեում գտնվող 2403.9 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի նկարիչների միության» սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-13 10:03
Отказавшись от российского посредничества, власти Армении не нашли достойную альтернативу и остались наедине с турецко-азербайджанским тандемом, который диктует правила игры и в любой момент может отказаться от достигнутых договоренностей. Подобное мнение выразил Sputnik Армения бывший вице-спикер Нацсобрания, член исполнительного органа Республиканской партии (правящая партия до 2018 года) Эдуард Шармазанов.
-
2024-11-13 09:50
Эколог, активистка Грета Тунберг находится в Армении. Об этом сообщил председатель общественной организации «Центр общинного сплочения и поддержки» Олег Дулгарян.
-
2024-11-13 09:47
Совместная археологическая миссия Египта и Германии обнаружила на стенах храма Эсны в Луксоре ранее неизвестные фрески и надписи, проливающие свет на религиозные и культурные аспекты жизни древнего Египта в эпоху Птолемеев. Об этом пишет издание RG со ссылкой на Ahram Online. Отмечается, что открытие сделано группой реставраторов, очищающих храм Эсны от многолетних загрязнений. Ранее эти же исследователи уже находили неизвестные фрески под слоями грязи.
-
2024-11-13 09:45
Азербайджан и Армения вернутся к обсуждению текста мирного договора в следующем месяце. Об этом заявил ТАСС помощник президента Азербайджана Хикмет Гаджиев.