Միայն ակադեմիան եմ թողնում. «Փյունիկի» սեփականատերը որոշել է ընդլայնել ակումբը
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մտադիր է ակումբն ընդլայնել այլ մարզաձևերով:
Այս մասին նա ասել է «Սպորտ-Էքսպրես» պարբերականի հետ զրույցում։
Ավելի վաղ Սողոմոնյանը հայտարարել էր, որ վաճառքի է հանել ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ճնշումների պատճառով:
«Ես չեմ հեռանում ֆուտբոլից։ Ես միայն ակադեմիան եմ թողնում։ Ավելին, ընդլայնում եմ «Փյունիկը»՝ ընդգրկելով այլ մարզաձևեր։ Ծրագրել եմ կառուցել թենիսի դաշտեր, լողավազան և մարտական մարզաձևերի դահլիճ։ Ուզում եմ «Փյունիկից» ստեղծել մարզական ակումբ, ինչպես իրենց ժամանակ դա արել են մոսկովյան «Սպարտակը», Մոլդովայում «Շերիֆը» կամ «Դինամո» սպորտային ընկերությունը»,– ասել է նա։
Սողոմոնյանի խոսքով ՝ ակումբի ընդլայնումը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր մանկության տարիներին զբաղվում են մի քանի մարզաձևերով, իսկ ապագայում դա մեծ առավելություն կտա պրոֆեսիոնալ սպորտում:
«Իմ պլաններում է զարգացնել ոչ միայն ֆուտբոլը, այլև ընդհանուր մարզական ուղղությունը երկրում։ Հուսով ենք՝ ինչ-որ բան կբացենք նաև Ռուսաստանում»,– ասել է նա։
Հավելենք, որ «Փյունիկ»-ՀՖՖ հակամարտությունը սկսվել է այն ժամանակից, երբ ակումբը ձեռք բերած Արթուր Սողոմոնյանը քննադատություններ է հնչեցրել ՀՖՖ-ի հասցեին։ Գործը հասել է նրան, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 2023-ի մայիսին դատական հայց է ներկայացրել Սողոմոնյանի նկատմամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.