ԱՄՆ-Ը ԿՐԿԻՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ԷՐԴՈՂԱՆՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաշինյանի և Էրդողանի խորհրդանշական հանդիպումը Արցախի դեմ համատեղ գործողությունից մեկ տարի անց
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«2019 թվականին՝ ՀԱՊԿ-ի և Նիկոլ Փաշինյանի հակասությունների առաջին փուլում, երբ «թավշյա հեղափոխության առաջնորդը» քրեական հետապնդում սկսեց ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում տեղի ունեցավ ուշագրավ միջադեպ՝ Փաշինյանը «մի փոքր ծուռ նայեց» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որից հետո Փաշինյանի լրատվամիջոցները սկսեցին ծաղրել Բելառուսի առաջնորդին, իսկ Փաշինյանի հայացքն ինքնին անվանեցին «պարզաբանում պահանջող»։
Այս դեպքից տարիներ անց Փաշինյանը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին, որի ընթացքում, ըստ թուրքական լրատվամիջոցների, կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Իսկ 2019-ի իրադարձությունների համատեքստում կուզենայի հասկանալ՝ արդյոք Փաշինյանը Էրդողանին նայելու է «պարզաբանում պահանջող» հայացքով։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Ավելին, Էրդողանն ինքն ամռանը հերթական անգամ բարձրացրել է միջանցքի թեման ու հայտարարել. ««Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի խաղաղ համաձայնագրի վերջնական քայլը»…
Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունը պետք է դիտարկել նաև ներքաղաքական իրադարձությունների համատեքստում։ Երևանի ավագանիում Փաշինյանի կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանը ԱՄՆ այցից առաջ նշել է, որ ԱԳՆ հայտարարությունը (Ղարաբաղի հայերի էթնիկական զտումների առաջին տարելիցի կապակցությամբ), իր կարծիքով, հստակ ակնարկ է, որ ՀՀ-ն պատրաստ է ամենաբարձր մակարդակով մասնակցել սեպտեմբերի 23-27-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ նիստերին և ԱՄՆ հովանու ներքո ստորագրել խաղաղության համաձայնագիր: Փաշինյանը «Սարգսյանի շուրթերով» իր «ցանկությունների մենյուն» հնչեցրել է աշխարհաքաղաքական դերակատարներին, իսկ հայ ժողովրդի համար հերթական անգամ կրկնել այն «մանտրան», թե «ամերիկյան նավերը կգան և կդառնան Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երաշխավորը»։
Մի կողմ թողնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը Երևանում գտնվելով հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի լինելու խաղաղության պայմանագրի երաշխավորը, նշելով, որ «ոչ ոք Վաշինգտոնին չի էլ խնդրել ստանձնել այդ գործառույթը» և նկատենք՝ Նյու Յորքում Փաշինյանի և Էրդողանի հնարավոր հանդիպումը վառ ապացույց է, որ Վաշինգտոնը չի փոխել իր դիրքորոշումն առ այն, որ Թուրքիան «Անդրկովկասում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերի օպերատորն է», և եթե Հայաստանը ցանկանա երաշխիքներ, նա պետք է բանակցի Թուրքիայի հետ, լեզու գտնի թուրքերի հետ։ Դե իսկ Թուրքիան…. Թուրքիան ցանկանում է «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանի Հանրապետության սպառազինությունների սահմանափակումը, Մեծամորի ատոմակայանի փակումը և շատ ավելին, ինչն ի վերջո կհանգեցնեն հայկական պետականության լուծարմանը:
Էրդողանի և Փաշինյանի հնարավոր հանդիպումը ևս մեկ կարևոր և վտանգավոր նրբերանգ ունի՝ այս երկու գործիչները շփվել են միմյանց հետ մոտ մեկ տարի առաջ։ Նրանք զրուցել են հեռախոսով, և ըստ թուրքական լրատվամիջոցներից մեկի հրապարակման՝ պատմելով Փաշինյանի հետ զրույցի մանրամասները, Թուրքիայի նախագահն ասել է, որ «Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր Ղարաբաղում «հակաահաբեկչական» գործողություն իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին»։
Իսկ հիմա, մեկ տարի անց, այս երկու գործիչները հնարավորություն կունենան նորից ինչ-որ բան քննարկել, բայց այս անգամ դեմ առ դեմ… Դա բուն Հայաստանի կարգավիճակը չէ՞։
Մտածե՛ք այդ մասին…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 10:19
Как бы ни восхищались некоторые «достижениями» израильских ВВС и спецслужб, это государство де-факто уже проиграло, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук , военный историк Армен Айвазян. - Сегодняшний удар США лишь дал Ирану повод нанести, пожалуй, самый мощный удар по Израилю с начала войны. Всего 25-30 ракетами был поражен целый ряд важных целей. В Тель-Авиве и Хайфе зафиксированы значительные разрушения: каждая ракета фактически уничтожила один жилой квартал.
-
2025-06-23 08:47
20 июня Америабанк в прямом эфире подвел итоги первого месяца рекламной лотереи «Моя Америя, моя семья».
-
2025-06-20 17:08
Самый большой джазовый клуб России и лучший в мире, по оценке портала All About Jazz, — клуб Алексея Козлова — распахнул свои двери для джаз-оркестра «Арцах», чье выступление стало одним из ярких эпизодов программы Московского джазового фестиваля.
-
2025-06-20 09:50
«От бессилия схожу с ума», - сказал мне на днях один из друзей. Но мы отнюдь не бессильны, посему – попробуем трезво порассуждать и понять: что мы можем, что нужно делать, и какие шаги могут быть эффективными», - написал медиа-эксперт Карен Вртанесян.