Последние новости

ՊԱՅԹՅՈՒՆԸ՝ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ. «ՄԵՆՔ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆՔ, ԹԵ ԱՐԴԵՆ ԴԺՈԽՔՈՒՄ ԵՆՔ։ ՉԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ԴԺՈԽՔԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է...» (Մաս 1)

Դա տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի երեկոյան մոտավորապես ժամը 6-ին Արցախում, որտեղ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր ցեղասպանություն էր իրականացվում, բայց աշխարհը լռում էր։ Դա տեղի ունեցավ այն մարդկանց հետ, որոնք 9 ամիս շարունակ զրկված էին կյանքի համար անհրաժեշտ ամենից, տանջահար՝ սովից, ցրտից, էլեկտրականության, գազի, վառելիքի, դեղորայքի բացակայությունից, և կտրված քաղաքակիրթ աշխարհից: Այն աշխարհից, որը ժամանակ առ ժամանակ ինչ-որ անըմբռնելի ձայներ էր արձակում՝ «կոչեր ու պահանջներ» անվանումով, բայց մատը մատին չտվեց 100 հազարից ավելի արցախցիներին օգնելու համար։

Դա տեղի ունեցավ փոքրիկ հանրապետությունում, որը 3 տարի առաջ սարսափելի պատերազմ էր վերապրել, և դրանից ընդամենը մի քանի օր առաջ կրկին ենթարկվել թուրքական հանցավոր ռազմական մեքենայի հրեշավոր հարձակմանը:

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուն հարակից վառելիքի պահեստում պայթյուն դղրդաց։ Առաջին հաղորդագրություններն այնքան էլ սարսափելի չէին թվում, բայց մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ դա Ապոկալիպսիս էր: Որն անհնար է նկարագրել և անհնար է գիտակցել, քանզի այն տեղի ունեցավ արդեն սարսափելի աղետ ապրած հանրապետությունում, այն մարդկանց հետ, որոնք համակված էին մեկ մտքով. փախչել՝ ցեղասպանությունից փրկվելու համար։

Համացանցում տարածված կադրերը, որտեղ հրի մեջ ողջ-ողջ այրվում էին հարյուրավոր մարդիկ, մենք՝ ժամանակակիցներս, հավանաբար, չենք մոռանա մինչ ի մահ

«Անհնար է նկարագրել, թե ինչ էր կատարվում հիվանդանոցում... Տասնյակ, հարյուրավոր այրված, սևացած մարդիկ, ամենուր օգնության ճիչեր, հեծեծանքներ, անտանելի ցավ, իրենց հարազատներին փնտրող ու չգտնող, նրանց չգտած մարդիկ, բժիշկներ, որոնք չգիտեին, թե ում օգնել առաջին հերթին, դեղորայքի, բուժամիջոցների, ամենաանհրաժեշտ ամենի բացակայություն, տուժածների ծանրագույն վիճակ և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու գործնական անհնարինություն...»,- այսպես էին նկարագրում իրավիճակն ականատեսները: Այն մասին, թե ինչ էր կատարվում պայթյունի վայրում, ավելի լավ է լռել։

ԶԼՄ-ների հաղորդագրություններից՝ սեպտեմբերի 25-26-ին։

« Երեկ տեղի ունեցած պայթյունից հարյուրավոր մարդիկ են տուժել այն պատճառով, որ վառելիք ստանալու նպատակով Արցախում երկար հերթեր են գոյացել։ Ադրբեջանի ռազմական հարձակումից տուժած ու անօգնական վիճակում հայտնված մարդիկ ժամերով հերթ են կանգնում՝ փորձելով բենզին հայթայթել, իրենց հայրենիքը արագ լքելու և Հայաստան տեղափոխվելու նպատակով» («Ազատություն» ռադիոկայան):

«Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 212 մարդ, 150 մարմին՝ անճանաչելի վիճակում,- հաղորդեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը։ «Այրվածքներից տուժածները, որոնք ի վիճակի են եղել քայլել, բուժօգնություն ստանալուց հետո չեն մնացել Ստեփանակերտի հիվանդանոցում, այլ վերադարձել են իրենց ընտանիքների մոտ, քանի որ տեղահանություն էր ընթանում, ընտանիքները պետք է դուրս բերեին», - պատմեց նա։

«Ականատեսների խոսքերով, ԼՂՀ Պաշտպանության նախարարությանը պատկանող վառելիքի պահեստի տարածքում եղել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ,- հաղորդել էր «Կավկազսկի ուզել»-ին արցախյան ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Հունան Թադևոսյանը:- Տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներին տեղափոխել է Ակնա կամ Շուշի քաղաք, չի համապատասխանում իրականությանը»:

Ըստ նախնական վարկածի՝ պայթյունն ու դրան հաջորդած հրդեհը անվտանգության կանոնների խախտման հետևանք են, սակայն չի բացառվում նաև ահաբեկչության վարկածը, հավելել է Թադևոսյանը:

2023 թվականի հոկտեմբերի 20-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տվեց, որում հայտարարեց, որ պայթյունը տեղի է ունեցել Պաշտպանության բանակի համար վառելիքի անձեռնմխելի պաշարով պահեստում, որը մինչ ռազմական գործողությունների սկսվելը իշխանությունները ձգտել են չօգտագործել։

«Մեր բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել է զորամասի պահեստում, չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները: Իրականացվում էր բենզինի ինքնուրույն դուրս բերում պահեստից: Այդ կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը»,-ասաց նա։

Շահրամանյանը հաղորդեց նաև, որ Արցախի Քննչական կոմիտեում հարուցվել է համապատասխան քրեական գործ, որը հետագայում փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտե:

Այս տարվա հունվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրապարակեց պաշտոնական տվյալները ողբերգության մասին. «Անցած տարվա սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոմայրուղու մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում են անհետ կորած։ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»:

Այն հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք պարզել պայթյունի պատճառները, ՔԿ նախագահը պատասխանեց, որ վարույթ է նախաձեռնված, և հետաքննությունն իրականացվում է այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտումների իրողություններից:

«Մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել. սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել։ Նրանք այդ վիճակում են հայտնվել Ադրբեջանի քաղաքականության պատճառով»,- ասաց Քյարամյանը, նշելով, որ Պաշտպանության բանակն այդ պահեստը փոխանցել է ԼՂՀ իշխանություններին։ ՔԿ ղեկավարի խոսքերով՝ պահեստում պահվում էր մոտ 42 հազար տոննա վառելիք. «Պայթել է բենզինը, բայց այնտեղ պահվել է նաև այլ վառելիք, որը չի պայթել»:

2024 թվականի մարտի 29-ին Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 238 մարդու մահը եթե ոչ ուղղակի, ապա անուղղակիորեն կապված է ագրեսիայի և քաոսի հետ։

Ստեփանյանի տվյալներով, անհայտ են ռազմական գործողություններից հետո՝ 21 և պայթյունի հետևանքով 20 մարդու ճակատագրեր։ Պաշտպանը նշեց նաև, որ պայթյունի վայրում որոնողական աշխատանքների վերսկսման փորձերը ադրբեջանական կողմը մերժում է՝ ամեն կերպ խախտելով պայմանավորվածությունները, իսկ Հայաստանը այդ հարցերը չի բարձրացնում բանակցություններում:

Ուշադրություն դարձնենք վերջին նախադասությանը. Մարդու իրավունքների պաշտպանն ըստ էության հայտարարում է պայթյունի վայրում որոնողական աշխատանքները շարունակելու վերաբերյալ Բաքվի հետ պայմանավորվածությունների առկայության մասին: Բայց այդ պայմանավորվածությունները խախտվել են, ինչի մասին Հայաստանի իշխանությունները լռում են։

Հայաստանի իշխանությունները լռում են ոչ միայն պայմանավորվածությունների մասին, նրանք ընդհանրապես մեկ տարվա ընթացքում մի բառ անգամ չեն ասել պայթյունի մասին։ Հայաստանի իշխանությունները սուգ չհայտարարեցին այդ օրերին զոհված շուրջ 500 հայրենակիցների համար, նրանք չեն բարձրացնում պայթյունի պատճառների հարցը, հետաքննություն չեն անցկացնում, չնայած բաց մնացած բազմաթիվ հարցերին

Վերջապես, Հայաստանի իշխանավորներից ոչ ոք ոչ մի անգամ չհայտարարեց, որ եթե անգամ պայթյունի պատճառը պատահականությունն էր, անփութությունը, անպատասխանատվությունը, անզգուշությունը, անվտանգության կանոնների խախտումը, ամեն դեպքում ողբերգությունը, անշուշտ, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքն էր:

Որովհետև ոչ մի պայթյուն չէր լինի և չէր լինի Ապոկալիպսիս, եթե չլիներ 44-օրյա պատերազմը, իսկ այնուհետ՝ գրեթե 10-ամսյա շրջափակումը, ցեղասպանությունը, ռազմական ագրեսիան և երկու թուրքական պետությունների մեկօրյա պատերազմը հայկական փոքրիկ Արցախի դեմ, որը մեն-մենակ էր մնացել մինչև ատամները զինված գազանների առջև։

Ավարտը՝ հաջորդիվ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ПРИЕМЛЕМЫЙ ГЕНОЦИД»: ОПЕРАЦИЯ «КОЛЬЦО» СЖИМАЕТСЯ СЕГОДНЯ ВОКРУГ АРМЕНИИ
    2025-05-02 09:57

    27 апреля Институт по предотвращению геноцида им. Лемкина опубликовал первую часть своей новой серии предупреждений «красный флаг» (Red Flag Alert) под названием: «Ось геноцида - США, Азербайджан, Турция, Израиль, Россия и эпоха «приемлемого геноцида», которая посвящена трагическим событиям в Арцахе. В предисловии к серии директор Института Элиза фон Джоден-Форджи констатирует: «Геноцид становится приемлемым и обыденным».

  • БЕРКЛИ, или МОЛЧАНИЕ ПОСЛОВ
    2025-04-29 09:56

    "Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ