ՔԱՆԻ՞ ՔՊ-ԱԿԱՆ Է ՄԻԱՑԵԼ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում սեպտեմբերի 26–ի դրությամբ դեռ 30 ստորագրություն է միայն հավաքվել: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
«Կարելի է հետևություն անել, որ կա՛մ ՔՊ-ում նախարարի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել, կա՛մ էլ ՔՊ-ականներին հետ է պահում այն, որ այս նախաձեռնության «ղեկավարը» Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ»,–գրում է «ժողովուրդը»:
Նշենք, որ Գրիգոր Մինասյանի հեռացման հարցը պետք է նախ քննարկվի ՔՊ խմբակցության նիստի ընթացքում, ապա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կուսակիցների ստորագրությունները պետք է ներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ի դեպ, ՔՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին նաև, որ քիչ ստորագրությունների պատճառ կարող են լինել պատգամավորների գործուղումները, քանի որ այս օրերին իշխանականների մեծ մասը բացակայել է երկրից, մի մասն էլ խուսափում է ստորագրել, քանի որ կարծում են՝ գուցե այնքան էլ Փաշինյանի սրտով չէ այս նախաձեռնությունը»,–գրում է պարբերականը:
Հիշեցնենք` ՔՊ– ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը 2 օր առաջ հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու համար։
Նշենք, որ նախարարին պաշտոնանկ անելու դիմումը Փաշինյանին ներկայացնելու համար բավարար է 24 ստորագրությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.