Последние новости

Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի աճով զբաղեցրել է երրորդ տեղը

2024 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքի ծավալն աճել է 4,6%-ով՝ 2023 թվականի հունվար-հունիս ամիսների մակարդակի համեմատ։ Դրա մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում ապրանքների արտադրությունն աճել է 4,3%-ով, ծառայությունների արտադրությունը՝ 5,2%-ով։

2024 թվականի հունվար-հունիս ամիսներին համախառն ներքին արդյունքի ապրանքների արտադրության աճը կազմել է.

Ղրղզստանում՝ 8,7%,

Բելառուսում՝ 7,5%,

Հայաստանում՝ 7,3%,

Ռուսաստանում՝ 4,2%,

Ղազախստանում՝ 3,6%:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ