Human Rights Watch․ COP29-ը կանցկացվի ռեպրեսիվ պետությունում՝ ի դեմս Ադրբեջանի
Կառավարությունները, որոնք մասնակցում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ ամենամյա համաժողովին (COP29) պետք է կատարեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Կառավարությունները, որոնք պատրաստում են իրենց ազգային կլիմայական ծրագրերը 2025 թվականին արտանետումների նվազեցման նպատակներով, պետք է երաշխավորեն, որ դրանք համապատասխանում են գլոբալ տաքացումը սահմանափակելուն: Հանածո վառելիքի արտադրությունն ավելացնելու ցանկացած ծրագիր անհամատեղելի է այդ նպատակի հետ:
Երրորդ տարին անընդմեջ է, որ COP-ն անցկացվում է ռեպրեսիվ պետությունում, որը խստորեն սահմանափակում է խոսքի և խաղաղ հավաքների ազատությունը:
Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է պատրաստ լինեն փոխանցելու հստակ ուղերձ, որ կլիմայական արդար և հավակնոտ գործողությունները անկախ ձայների բովանդակալից մասնակցություն են պահանջում:
Ադրբեջանն ունի ավտորիտար իշխանություն, որը չի հանդուրժում այլախոհությունը և վերջին ամիսներին ճնշել է անկախ լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին: Կամայականորեն ձերբակալվածների թվում են Ադրբեջանի նավթագազային հատվածը քննադատող հակակոռուպցիոն ակտիվիստը, և մարդու իրավունքների պաշտպանը, որը COP29-ից առաջ դարձել է Ադրբեջանում քաղաքացիական ազատությունները և բնապահպանական արդարադատությունը պաշտպանող նախաձեռնության համահիմնադիր:
Անկախ ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամական վերաբերմունքը մտահոգություն է առաջացնում՝ արդյոք քաղաքացիական հասարակությունը կկարողանա կառուցողական մասնակցություն ունենալ COP29-ին:
Նավթից և գազից ստացված եկամուտները 2022 թվականին կազմել են Ադրբեջանի պետական բյուջեի 52%-ը և արտահանումից ստացված եկամուտների մոտ 90%-ը։ Ապրիլին COP29-ին նախապատրաստվելու բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է գազի արդյունահանումը ընդլայնելու ծրագրերի մասին՝ հիմնականում ի պատասխան Եվրամիության շուկայի պահանջների:
Կառավարությունները Ադրբեջանին չպետք է թույլ տան չարաշահելու իր դիրքը որպես COP29-ի հյուրընկալող՝ հանածո վառելիքի ընդլայնման հետագա խթանման և կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ջանքերը խաթարելու համար:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.