4 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՐՑԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ…
«44-օրյա պատերազմի սկզբնական հարվածներից շատ թեժ է եղել Քարվաճառի և Եղնիկների ուղղությամբ: Եղնիկներ յոթ կետով գրոհ է եղել, ավելին, քան Մատաղիսի ուղղությամբ: Ես չեմ բացառում՝ թշնամին իմացել է նաև, որ այդ զորամասերում բարձիթողի վիճակ է եղել: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ ՊԲ հրամանատարը ժողով է արել բոլոր գնդերի հրամանատարների հետ ու նշել է, ասել է, որ Մատաղիսի և Ջաբրայիլի գնդերի կողմից է լինելու, եթե պրոբլեմ ունենանք, այդտեղից է լինելու, դա կարող եք Ջալալ Հարությունյանից հարցնել: Այդ ուղղությունների հրամանատարներին նշել է, որ ձեր մոտ է բարդակը, գնացեք զորքը կարգի բերեք… Երբ որ սկսվել են ամենաթեժ մարտերը, Գառնի-1 բարձունքը կարողացել է դիմադրել ընդհամենը 1 ժամ 20 րոպե: Գառնին ամենաբարձր բարձրունքն է՝ իշխող դիրք ունի»,- պատմել է մարտական գործողությունների մասնակից, Մատաղիսի անկման ականատես Ավետիս Ավետիսյանը:
2020թ. սեպտեմբերի 28-ին Արցախի ղեկավարությունը հրապարակեց 28 զոհված զինծառայողների անուններ, իսկ ՀՀ ՊՆ-ն Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով հայտնեց, թե Արցախի Պաշտպանության բանակը հետ է մղել Թալիշ-Մատաղիսի ուղղությամբ բոլոր գրոհները:
44-օրյա պատերազմի շարքային մասնակիցների ցուցմունքները դժվար թե տեղ գտնեն 2 տարի առաջ ձևավորված ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցում ՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: Նախորդ զեկույցը վերաբերում էր 2016թ. ապրիլի 4-օրյա պատերազմի հանգամանքներին, այն ժամանակ Ա.Քոչարյանի առջև խնդիր էր դրված բարդել գոյություն չունեցող պարտության մեղքը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա: Այդ զեկույցը առ այսօր փոշոտվում է դարակին դրված։ Ներկայիս զեկույցը կոչված է 44-օրյա պատերազմում պարտության Փաշինյանի մեղքը բարդել այլ անձանց վրա։ Այս գերխնդիրը հիմնավոր կասկածներ է ծնում հանձնաժողովի անաչառության վերաբերյալ։
Զեկույցը կներկայացվի հոկտեմբերին։ Քննիչ հանձնաժողովի աշխատանքի ավարտից դեռ շատ առաջ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որոնք հստակ նախանշեցին իշխող վերնախավի դիրքորոշումը 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Առաջին հայտարարությունը հնչեց խորհրդարանի ամբիոնից։ «Գերագույն գլխավոր հրամանատարը» հայտարարեց, թե մարտական գործողությունների ընթացքում հրամանատարները կատարել են ոչ թե իր, այլ «ուրիշ Գլխավոր շտաբի հրամանները» (նկատի ուներ ՌԴ Գլխավոր շտաբը)։ Հայտարարությունը հնչեց ի պատասխան պատգամավորական հարցին՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի ճակատագրի վերաբերյալ, որի վրա է ռեժիմը փորձում բարդել Շուշին հանձնելու մեղքը:
Այնուհետ քննիչ հանձնաժողովի նիստում Փաշինյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության ղեկավարության հաղորդումները հակասել են ՀՀ Գլխավոր շտաբի տվյալներին: Հետո ռեժիմի վերնաշերտը Աննա Հակոբյանի շուրթերով սկսեց տիրաժավորել Ալիևի հայտնի թեզը հայկական կողմի 11 հազար դասալիքների մասին։ Անցել է 4 տարի, ո՞ւր են 11 հազար քրեական գործերը. չէ՞ որ դասալքությունը քրեորեն պատժելի արարք է։
Դժվար թե հանձնաժողովի հաշվետվությունում պատասխան տրվի այն հարցին, թե ինչու մարտական գործողությունների 3-րդ օրը Փաշինյանը դադարեցրեց կենդանի ուժի համալրումն առաջնագծում։ Այդ մասին 2020թ. նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ասուլիսում ասաց Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Նրա խոսքերով, Փաշինյանի գնած զենքը պատերազմի ընթացքում չի կրակել. «Իրենք գիտեին, որ երկրում «ՕՍԱ» համակարգերի համար արկեր չեն արտադրվում, բայց գնել են այդ համակարգերը»: Գեներալը հիշեցրեց, որ ՀՀ նախկին ղեկավարության հաստատած սպառազինության գնման պլանը փոխել է անձամբ Փաշինյանը։
Ա.Քոչարյանի զեկույցում չեն լինի սիրիական Իդլիբից վարձկանների հավաքագրման և Արցախ տեղափոխման մանրամասները, թեև հայտնի են մարտական գործողություններին նրանց մասնակցության փաստերը: Հայտնի է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին թուրքական «Խիվար Քիլիս» սահմանային անցակետով հարազատներին են վերադարձվել տասնյակ դիեր։ Ողջ աշխարհում լրատվամիջոցները գրում էին, որ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է թուրքական փողերով ֆինանսավորվող «Համզա» դիվիզիայի հրամանատարներից մեկը: Դա Սիրիայի հյուսիսում գործող խմբավորումներից մեկն է։ Դժվար թե Ա.Քոչարյանի զեկույցում հիշատակվեն նաև «Սուլթան Մուրադ» խմբավորման զինյալները, որոնք թուրք հավաքագրողների կողմից տեղափոխվել են Արցախ՝ մասնակցելու 44-օրյա պատերազմին։
Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկություններ է տարածել այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ Արցախում սպանվել է 231 սիրիացի վարձկան: Արցախում կռվել են նաև «Սուլթան Սուլեյման շահ» ջոկատի վարձկաններ և այլք:
Դժվար թե 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության առանցքային մանրամասների վերլուծությունը՝ ադրբեջանական բանակի թուրք հրահանգիչներից մինչև ԻԼԻՊ-ի հետ անմիջական առնչություն ունեցող վարձկանների հավաքագրում, արտացոլված լինի Քոչարյանի զեկույցում։ Դատելով իշխող վերնաշերտի արտաքին քաղաքական ուղեգծից՝ քննիչ հանձնաժողովի զեկույցում 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ ճշմարտության մի բառ անգամ չի ասվի։
Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե իր մասնակցությունը Լելե Թեփե բարձունքը գրոհելու գործողությանը սահմանափակվել է մոդերատորի գործառույթներով, բոլոր առանցքային հարցերը, ըստ նրա, լուծել են գեներալները: Արդյունքում բարձրունքը հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ մնաց ընդամենը 45 րոպե, հետո ադրբեջանցիները հետ վերցրեցին այն, իսկ բուն գործողությունը հանգեցրեց (տարբեր տվյալներով) 700-800 հայ զինվորների ու սպաների մահվան։
2020թ. նոյեմբերի 16-ին Փաշինյանը հայտարարեց. «Հնարավոր էր խուսափել պատերազմից, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին»: Հայտնի է, որ «գերագույն գլխավոր հրամանատարը» հոկտեմբերին մերժել էր Պուտինի առաջարկը՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, Շուշին ու Հադրութը պահելով հայկական ԶՈՒ վերահսկողության տակ։ Կասկածից վեր է, որ այդ մերժումը Փաշինյանին թելադրված էր Վաշինգտոնից։
Փաշինյանի հայտարարությունը, թե իբր՝ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցել են Շուշին հանձնելու շուրջ, հերքեց ոչ միայն Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչը, այլև ՀՀ ԱԳՆ-ը՝ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի շուրթերով: Վերջինս հայտարարեց, որ Շուշիի պատկանելության հարցը երբեք բանակցությունների առարկա չի եղել։ Այն ժամանակ Արարատ Միրզոյանը դեռ արտգործնախարար չէր, ուստի ճշմարտությունը երբեմն դուրս էր պոռթկում…
Փաշինյանը ստեց՝ ներկայացնելով Շուշին իբրև բանակցությունների առարկա։ Ներկայումս նրա անմիջական հրահանգով կալանավորված է գեներալ Արզումանյանը, որի վրա են փորձում բարդել Շուշին ու Հադրութը հանձնելու մեղքը։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո Շուշին հանձնելու մեջ փորձում էին մեղադրել ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» ջոկատի հրամանատար, գեներալ Արթուր Վանեցյանին, թե իբր՝ նրա ջոկատը լքել է մարտական դիրքերը, ինչն էլ Շուշիի անկման պատճառ է դարձել։ ԱԱԾ գեներալի վրա մեղքը բարդել չհաջողվեց։
Ռեժիմի տապալումից հետո անպայման կձևավորվի նոր քննիչ հանձնաժողով, որը հանգամանորեն կապացուցի, որ 44-օրյա պատերազմը կրել է պայմանավորված բնույթ։ Կապացուցվի, որ Փաշինյանը գիտեր նախապատրաստվող հարձակման մասին, և եթե Ռուսաստանը չշտապեր զորք մտցնել, ապա 2020-ին Ադրբեջանի վերահսկողության տակ կանցներ Արցախի Հանրապետության տարածքի ոչ թե 75 տոկոսը, այլ շատ ավելին։ Ռուսական զորախմբի մուտքը 3 տարով արգելակեց Արցախը հանձնելու Ալիև-Փաշինյան ծրագիրը։ Ինչպես հայտարարեց այդ առնչությամբ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը՝ «Փաշինյանը հույս ուներ, թե Արևմուտքն իրեն կաջակցի, եթե հանձնի Արցախը»։ Իսկ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հնչեցրեց հետևյալ գնահատականը. «Ալիևը շատ լավ գիտի 44-օրյա պատերազմում իր հաղթանակի իրական գինը, երբ նրան պարզապես նվիրեցին հայկական տարածքները»։
Այսօր Փաշինյանը հույս ունի, թե կկարողանա խաբել ժողովրդին ու վերարտադրել ՔՊ-ն 2026-ի ընտրությունների արդյունքներով, իսկ դրա համար պետք է 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը բարդել Ռուսաստանի, գեներալների, «դասալիքների», Արցախի Հանրապետության ղեկավարության և այլոց վրա։
Խոսակցությունն ավարտեմ 2 հարցով, որոնց չի պատասխանելու Ա.Քոչարյանի զեկույցը. ինչո՞ւ էր ռեժիմի վերնաշերտը 3 օր շարունակ ժողովրդից թաքցնում Շուշիի անկումը։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի Հանրապետության այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Շուշիի նկատմամբ վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից»: 3 օր շարունակ ռեժիմի վերնաշերտը՝ Փաշինյանի գլխավորությամբ, թաքցնում էր այդ փաստը։
Երկրորդ հարցս վերաբերում է սաղավարտների և զրահաբաճկոնների պակասին. ինչո՞ւ այդ իրերի խոշոր խմբաքանակը պատերազմի ժամանակ գնեց ոչ թե ՊՆ-ն, այլ կառավարությունը՝ շուկայականից 6 անգամ թանկ գնով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 09:09
О том, что арест 16 июня 2023 г. зампредседателя РПА Армена Ашотяна преследовал политические цели, в Армении знает каждый школьник. Сначала одиночная камера в Нубарашене, затем домашний арест по делу о злоупотреблениях в медицинском университете им. Гераци в период пребывания Ашотяна председателем Совета попечителей. Его и бывшего ректора Микаэла Нариманяна обвиняют в хищении имущества университета, (стоимостью около 100 тыс. долларов) и приобретении коттеджей гостиничного комплекса "Цовасар" по завышенным ценам.
-
2025-06-25 09:48
В конце июня – начале июля в Мегри состоятся выборы в совет территориального подразделения ГД. Совет изберет председателя, который станет делегатом предвыборного съезда ГД, в повестке которого значится голосование за первые 30 позиций предвыборного списка партии на выборах 7 июня 2026 г. Главным претендентом на должность председателя совета ГД в Мегри считается действующий руководитель городской общины Хачик Андреасян по прозвищу "Тули". Он известен широкой публике тем, что, заняв эту должность по квоте Либеральной партии Самвела Бабаяна, сразу переметнулся в ряды ГД, будучи (внимание!) бывшим ответственным союза "Еркрапа" по Сюнику. Андреасян – очень ценный кадр: 4 года назад свое выдвижение на должность мэра он объяснил необходимостью повышения степени безопасности Мегри…
-
2025-06-25 09:29
Шоу с участием экс-спикера парламента, экс-премьера и экс- республиканца Овика Абрамяна началось почти сразу после того, как Пашинян освоился на посту премьер-министра 8 мая 2018 г. Начало было громким: фабрика фейков пустила слух о том, что найденные на складе в деревне Мхчан оружие и боеприпасы – те самые, из которых и которыми стреляли по демонстрантам 1 марта 2008 г.! Склад бывшего завода по ремонту механики де-факто принадлежал брату Овика Аргамыча экс-депутату парламента Генрику-Джонику, хотя и был записан на другое лицо. Эти слухи циркулировали в публичном пространстве несколько дней, после чего компетентные органы сообщили, что речь идет об охотничьих ружьях и патронах к ним, которые не имеют никакого отношения к разгону массовых беспорядков 1 марта 2008 г. Это было шоу №1.
-
2025-06-25 09:25
28 Верховное собрание не дало ответ на вопрос о формате участия АРФ "Дашнакцутюн" в выборах 2026 г. До этого в обращение была запущена агитка, дескать, партия будет баллотироваться самостоятельно. Теперь говорится о том, что составы Верховного органа и Бюро по итогам собрания существенно не изменились. Победу снова одержало условно именуемое крыло представителя Верховного органа Ишхана Сагателяна, стало быть, ни о каком самостоятельном хождении на выборы речь не идет. Скорее всего, АРФ "Дашнакцутюн" пойдет на выборы 2026 г. в блоке, который сформируется вокруг второго президента Роберта Кочаряна, впрочем, не все так однозначно…