Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ
Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց։
Հոկտեմբերի 1-ը շրջադարձային է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար:
1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը:
Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ:
Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ներգաղթեցին Մայր Հայաստան:
Դրան հաջորդեց Հայկական մարզի կազմավորումը, որն ուներ իր սեփական զինանշանը և որի վրա պատկերված էր Արարատը լեռը Նոյան տապանով:
Հենց Հայկական մարզի հիմքի վրա ապագայում վերականգնվեց անկախ Հայոց պետականությունը:
Այսօր Երևանում կանցկացվի Եվրասիական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Եվրասիական միությանն անդամակցելու որիշումը կշռադատված քաղաքական որոշում էր,որը տարիներ առաջ կայացրեց հանրապետական իշխանությունը Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ։
Այն ժամանակ, ով չէր ալարում, քննադատում էր մեզ այդ որոշումն ընդունելու համար, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետի պաշտոն զբաղեցնողը։
Ակնհայտ է, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք և տարիներ անց այդ քաղաքականության դրական պտուղներից օգտվում է մեր հասարակությունը:
Միայն 2024թ. առաջին կիսամյակում հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 8.4 մլրդ դոլար,իսկ ԵԱՏՄ -ի հետ ցուցանիշն էլ ավելի տպավորիչ է։
Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ սխալ։
Թե՛ իշխանություն եղած ժամանակ և թե՛ այսօր որպես ընդդիմություն՝ գտնում եմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից:
Ավելին, դրա հիմքում ընկած են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն ու ՀՀ պետական շահը։
Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится: