Последние новости

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՏԵՔՍՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեքստը գրելուն մասնակցում են նաև Փաշինյանը և «անաչառ միջնորդ» Էրդողանը

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Մինչ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում էր «լավ ասենք, որ լավ լինի», Ադրբեջանը պայմանագիր էր կնքում իսրայելական AS Holdings ընկերության և նրա դուստր ձեռնարկության Ari Arms-ի հետ, որը հայտնի է ՆԱՏՕ-ի չափանիշներով փոքր զենքեր արտադրելով, ու նաև հրապարակայնորեն գրեց «Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի» հերթական գլուխը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում կրկին կոչ է արել ՀՀ-ին փոխել Սահմանադրությունը, հայտարարել է, որ Հայաստանի ռազմական զարգացումը պետք է լինի «պատասխանատու և համաչափ», ինչպես նաև նշել է, որ «ռազմական չեզոքությունը կլինի լավագույն լուծումը Հայաստանի համար»: Այսինքն՝ Բաքուն պահանջում է Հայաստանի «դեմիլիտարիազացիա»:

Ցանկացած քաղաքացու համար, ով քիչ թե շատ ակտիվորեն հետևում է Անդրկովկասում տեղի ունեցող գործընթացներին, Հաջիևի հայտարարություններում ոչ մի նոր կամ զարմանալի բան չկա: Բաքուն Հայաստանի համար պատրաստում է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ անվերապահ կապիտուլյացիաի ակտ, որը, ի թիվս այլ բաների, իսկապես պետք է ենթադրի Հայաստանի ռազմական ներուժի սահմանափակում։

Այլ հավասար պայմաններում Ադրբեջանի հայտարարությունները պետք է ստիպեին Հայաստանին վերանայել իր ռազմավարությունը Բաքվի հետ բանակցություններում։ Սակայն դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում է ղեկավարել գործընթացը, որի ուղղությունը դեռ 2018-ին նախանշել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, ով կոչ էր արել Հայաստանին հրաժարվել «պատմական կարծրատիպերից», ինչպես նաև այն շարունակում է չշեղվել ճանապարհից, որը նախանշել էր Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հայտարարել էր, որ «Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման համար՝ որպես տարածաշրջանում առաջատար երկիր»։

Եվ հենց «բոլթոն-կլաար»-ի տրամաբանության հիման վրա էր, որ Փաշինյանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնի հետ և խնդրեց Անկարայի աջակցությունը Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման հարցում։ Այսինքն՝ Փաշինյանը Էրդողանին խնդրել է ազդել Ալիևի վրա։ Կամ, այլ կերպ ասած, Փաշինյանը Էրդողանին խնդրել է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական գործընթացում։

Սպասեք, սպասեք…. բայց ինչպե՞ս կարող է դա լինել….Հայաստանի իշխանությունները, որոնց ներկայացուցիչները՝ սկսած Անդրանիկ Քոչարյանից և Արթուր Հովհաննիսյանից մինչև Նիկոլ Փաշինյանը, հայտարարեցին, որ բանակցություններում միջնորդ պետք չէ, քանի որ «միջնորդն իր շահերն է բերում բանակցային գործընթաց», կարող են միջնորդություն խնդրել Թուրքիայից։ Իրենք իրոք ուզու՞մ են հայ ժողովրդին համոզել, որ Թուրքիան անաչառ միջնորդ է լինելու։
Թուրքիան, որը, ի թիվս այլ բաների, ստորագրել է Բաքվի հետ «Շուշիի հռչակագիրը», որն արտացոլում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները։

Ի դեպ, Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչները չե՞ն ցանկանում քաղաքական գնահատական տալ Փաշինյանի գործողություններին՝ Անկարային որպես «միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ներգրավելու մասով։

Փաշինյանը և «ՔՊ»-ի ավելի «մանր կալիբրի» անդամները լավ գիտեն, որ Թուրքիան չի եղել և չի լինելու անաչառ միջնորդ, սակայն իշխանությունների գործողություններում կա պրագմատիկ քաղաքական հաշվարկ՝ միայն թյուրքական աշխարհին ինտեգրված Հայաստանում են հնարավոր անձամբ իրենց համար անվտանգության երաշխիքների հույսերը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Alpha News

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ