«ՍԱՐՍԱՓԵԼԻ» ՆԿԱՐԸ, ՈՐԸ ՀԻՆ ԻՐԵՐ ՎԱՃԱՌՈՂԸ ԳՏԵԼ Է ԻՐ ՆԿՈՒՂՈՒՄ, ՊԱՐԶՎԵԼ Է՝ ՊԻԿԱՍՈՅԻ ՍԻՐՈՒՀՈՒ ԴԻՄԱՆԿԱՐՆ Է
Իտալացի մասնագետները նշում են, որ նկարը, որը գտել է հին իրեր վաճառողը իտալական Կապրի կղզում գտնվող տան նկուղը մաքրելիս, և որը նրա կինը պարբերաբար նկարագրել է որպես «սարսափելի», Պաբլո Պիկասոյի օրիգինալ գործն է: Այն բանից հետո, երբ 1962 թվականին Լուիջի Լո Ռոսսոն պատահաբար գտել է նկարը, նա ծալված կտավն իր հետ տարել է Պոմպեյ, որտեղ այն հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում կախված է եղել իր հյուրասենյակի պատին էժանագին շրջանակի մեջ, գրում է The Guardian-ը։
Դիմանկարի տերերն այժմ կարծում են, որ դա ֆրանսիացի լուսանկարիչ և նկարչուհի Դորա Մաարի աղավաղված պատկերն է, որը Պիկասոյի սիրեցյալն ու մուսան էր: Նկարի վերին ձախ անկյունում առկա է հայտնի նկարչի ստորագրությունը, բայց Լո Ռոսսոն չգիտեր, թե ով է նա։
Ընտանիքը, ի վերջո, դիմել է փորձագետների խորհրդին՝ խորհրդատվության համար, այդ թվում՝ հայտնի արվեստի դետեկտիվ Մաուրիցիո Սերաչինիին: Մի քանի տարվա բարդ հետազոտություններից հետո գրաֆոլոգ և Արկադիա հիմնադրամի գիտական կոմիտեի անդամ Սինզիա Ալտիերին, ով զբաղվում է արվեստի գործերի գնահատմամբ, վերականգնմամբ և վերագրմամբ, հաստատել է, որ նկարի վրա ստորագրությունը, որն այժմ գնահատվում է 6. միլիոն եվրո, պատկանում է Պիկասոյին։
Պիկասոն հաճախակի այցելում էր Իտալիայի հարավային Կապրի կղզին, և նկարը, որը զարմանալիորեն նման է Պիկասոյի կնոջը (Դորա Մաար), ենթադրվում է, որ ստեղծվել է 1930-1936 թվականներին: Լո Ռոսսոն այդ ժամանակ արդեն մահացել էր, բայց նրա որդին՝ Անդրեան, որն այժմ 60 տարեկան է, շարունակել է փնտրել նկարչին, ով ստեղծել է նկարը և վերջապես ստացել է պատասխանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 16:30
Парламент Азербайджана с в третьем чтении утвердил проект Конституционного закона «Об утверждении изменений в Конституцию Нахиджеванской Автономной Республики».
-
2025-07-08 16:29
Парламент Армении лишил депутатской неприкосновенности депутата оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна. За ходатайство генпрокурора проголосовали 62 депутатов, против не было. Оппозиция не участвовала в голосовании.
-
2025-07-08 15:25
Всемирный совет церквей обеспокоен арестами церковных иерархов в Армении, действиями силовых структур в Первопрестольном Эчмиадзине. Организация выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ВСЦ.
-
2025-07-08 15:23
Правоохранители задержали главного инженера Мусалерского филиала компании «Электрические сети Армении» (Армавирская и Арагацотнская области) Ара Авакяна. Его доставили в следственный отдел Зейтуна. Об этом сообщил адвокат Тигран Айрапетян.