Երևանում WCIT-2024-ին կմասնակցեն աշխարհի խոշորագույն ընկերություններ
Երևանում անցկացվելիք WCIT-2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին (WCIT) կմասնակցեն աշխարհի խոշորագույն ընկերություններ: Այս մասին համագումարի կազմկոմիտեի ղեկավար Հայկ Կարապետյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
Կարապետյանը նշեց, որ համագումարի հիմնական թեման կլինի արհեստական բանականությունը: NVIDIA-ի ներկայացուցիչը, օրինակ, կպատմի արհեստական բանականության ոլորտում կատարված հեղափոխության մեջ իրենց չիպերի դերի մասին: Ամերիկահայ հայտնի միլիարդատեր Նուբար Աֆեյանը կպատմի բժշկական ոլորտում արհեստական բանականության կիրառման մասին։
Ներկայացված կլինեն նաև TikTok-ը, Synopsis-ը, Microsoft-ը և այլ ընկերություններ:
«Պանելային քննարկմանը կմասնակցի ՀՀ առողջապահության նախարարը։ ԿԲ ներկայացուցիչը կանդրադառնա այնպիսի թեմաների, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը և էլեկտրոնային կառավարումը: Կլինի պանելային քննարկում արհեստական բանականության օգտագործման հետ կապված ֆուտուրիստական փոփոխությունների, մարկետինգում դրա դերի մասին»,-նշել է Կարապետյանը։
Իր հերթին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Ալեքսանդր Եսայանը տեղեկացրեց, որ ժամանելու են Ռոդրիգո Մեսսին (աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լեո Մեսսիի եղբայրն ու մենեջմենթի գծով տնօրենը) և խոշոր վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ: Հնարավոր է, որ տեսակապի միջոցով համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմի նաև ամերիկացի գործարար Իլոն Մասկը:
Համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը Երևանի Կարեն Դեմրիճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այցելելու համար հարկավոր է տոմս ձեռք բերել:
Զուգահեռաբար հոկտեմբերի 4-7-ը «Մերիդիան» Էքսպոկենտրոնում կանցկացվի նաև DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսը: Մուտքն ազատ է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".