ՊՈՊՈՒԼԻՍՏՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՄԵՋ
Իշխող թիմն առանձնակի գորովաշարժ է, երբ մեղադրում է ընդդիմությանը պոպուլիզմի մեջ։ Իբր՝ ամեն տեսակի բարբաջանքներ եք դուրս տալիս, պարոնայք ընդդիմադիրներ, չափն անցնում, զարհուրիկներ պատմում, որպեսզի վատաբանեք իշխող կուսակցությանն ու քաղաքական միավորներ հավաքեք։
Որպես օրինակ սիրում են նշել, թե իբր՝ ընդդիմությունն ասում էր, թե Տավուշում, այսպես կոչված՝ սահմանազատման գործընթացի արդյունքում Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին ադրբեջանցիները կվերափոխեն մզկիթի... իբր, ընդդիմադիրներից մեկը նման բան է ասել բանավեճի թեժ պահին... Այ-այ-այ, բա չամաչեցի՞ք, ասում են իշխող թիմի գոհ ներկայացուցիչներն ու հպարտորեն մատնացույց անում եկեղեցին. ահա՛, կանգուն է, գեղեցկուհին, մզկիթի չեն վերածել։
Եվ թվում է, թե իրավացի են նրանք, եկեղեցին մերն է, մզկիթ չկա, ծայրահեղության մեջ էր ընկել այդ ընդդիմադիրը, պոպուլիզմով էր զբաղվում…
Միայն թե անհնար է չհիշել, թե ինչպես էր Փաշինյանը պատառոտում հագի շապիկը 2018-ին, 2019-ին և 2020-ի առաջին կեսին։ Ինչպես էր ամոթանք տալիս ընդդիմադիրներին ամբիոնից՝ թիմակիցների հավանության ժպիտների ներքո։ Իբր՝ այ թե ինչ ստոր ընդդիմություն ունենք, ինչպես է շահարկում ժողովրդի զգացմունքները՝ պնդելով, թե Փաշինյանը հողեր է հանձնելու… Ախր ո՜նց կարող են նույնիսկ մտքով անցկացնել նման բան, որ ինքը՝ Փաշինյանը, հերոսը, հեղափոխականն ու հայրենասերը, ինչ-որ մեկին ինչ-որ բան հանձնի։
Եվ երբ նա ճղավում էր դա խոսափողի մեջ, Փաշինյանի աչքերն այնքա՜ն ազնիվ էին։ Եվ հավատում էին մարդիկ Փաշինյանին, հատկապես 2020-ի ամռանը Տավուշի դիրքերում «հերոսական հաղթանակներից» հետո։ Հավատում էին ու ասում. իրոք որ, ի՞նչ է դուրս տալիս ընդդիմությունը, ո՞նց կարելի է այդպես զրպարտել այսպիսի ազնիվ ու հայրենասեր մարդուն. դա բարոյազրկություն է։
Եվ ահա 2020 թվականից անցել է 4 տարի, 2018-ից՝ 6։ Ինչքա՞ն հող է հանձնել Փաշինյանը, պատմական Հայրենիքի տարածքներ, որոնք Հայաստանը վերահսկում էր 1994-ից, իսկ մի մասն էլ՝ 1991-ից, ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո։ Նստեք ու հաշվեք, պարոնայք իշխող թիմ։ Իսկ հետո, երբ վերահաշվարկեք հանձնած ամենը, մեղադրեք ընդդիմությանը պոպուլիզմի մեջ, երբ նա ասում է, որ ձեր իշխանության օրոք Ոսկեպարի եկեղեցին մզկիթի վերածվելու վտանգի տակ է…
Չէ որ «սահմանազատումից» դեռ ընդամենը կես տարի էլ չի անցել, այլ ոչ թե 4 կամ 6 տարի։ Այնպես որ Հայրենիքի հանձնումն արդարացնելու ձեր զարմանահրաշ տաղանդով հանդերձ՝ Ոսկեպարի եկեղեցու ապագան դեռ շատ մշուշոտ է: Ցավոք։
Այ, երբ տարիներ անցնեն ու Ոսկեպարի եկեղեցին մնա հայկական, միայն այդ ժամանակ դուք բարոյական իրավունք կունենաք մեղադրելու ընդդիմադիր գործիչներին պոպուլիզմի մեջ։ Թեկուզև շատ թույլ բարոյական իրավունք՝ հաշվի առնելով, թե քանի այլ հայկական եկեղեցիներ եք հանձնել ու դատապարտել ոչնչացման։ Եվ ստորագրել հանձնման տակ. հպարտորեն, թավիշով և ինքնիշխանաբար։
Հ.Գ. - Ի դեպ, Ալիևը նոր պահանջներ ունի։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի հետ վստահալից հարաբերություններ հաստատելու համար Հայաստանը, որը, նրա խոսքերով, «էկոցիդ, ուրբիցիդ և կուլտուրոցիդ» է իրականացրել, պետք է ներողություն խնդրի և, ավելին, պատժի իր տարածքում գտնվող հայ «ռազմական հանցագործներին»: Դե, հարուցված են գործեր, Իլհամ Հեյդարովիչ, հարուցված, մի՛ շտապիր…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 10:54
Итак, Никол разоблачил очередной «заговор», очередную попытку «государственного переворота». Почему говорим, что разоблачил Никол? Потому как, исходя их принципа презумпции невиновности, полагаем, что в правоохранительных органах есть профессионалы и не состряпали бы такую дешевку по своей воле.
-
2025-06-25 09:52
Пусть простит Америка, которую Трамп хочет снова сделать великой, но ее нынешний президент все более и более напоминает нашего Пашиняна. Ну, с поправкой на статус лидера ядерной державы. Также не воздержан на слова. Такой же оптимист без особых на то оснований. Такой же великий поучатель всех и всему. Начинал бодро, надавал кучу обещаний. Что-то поначалу получалось. При поддержке Маска начал борьбу с растранжированием государственных средств, выделяемых на сомнительные гранты. На несколько дней остановил действия Израиля в Газе. Возобновил диалог с Россией.
-
2025-06-24 10:37
Во время встречи с представителями армянской общины Турции Пашинян повторил мысль, однажды уже им высказанную по ходу форума Армения-Диаспора. О том, что его фраза «Арцах - это Армения» была продиктована патриотизмом. То же заявил на этот раз. Дескать, так говорил, потому как был патриотом. Дескать, не дурак: понимал, что это не совсем так, что это раздражает Азербайджан, но был патриотом.
-
2025-06-21 10:39
Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.