Последние новости

«ՍԻՐՈՒՄ Է, ՉԻ ՍԻՐՈՒՄ»…

Հայտնի արտահայտություն է. «Հաղթանակը բազում հայրեր ունի, իսկ ձախողումը միշտ որբ է»: Կարելի է պատկերացնել, թե քանի «հայր» կհայտնվեր բողոքի Շարժման հաղթանակի և Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Բայց հրաժարական չկա, և որոշ գործիչներ ըմբոշխնումով զբաղված են մեղավորների որոնումով, չցանկանալով իրենց վրա վերցնել պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով, ներող կլինեք շիտակության համար, նրանք մեծ քանակությամբ հիմարություններ են դուրս տալիս:

Ամենատարածվածն այն է, որ եթե Շարժումից հրապարակավ և գործնականում հրաժարվեին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները, ապա այն հաջողությամբ կպսակվեր։ Իսկ նրանց հրաժարումը, իբր, անհրաժեշտ է այն պատճառով, որ ժողովուրդը նրանց «չի սիրում»։ Խոսքը, հիշեցնենք, խորհրդարանական ուժերի մասին է, որոնցից մեկը վերջին ընտրություններում հավաքել է տասնյակ հազարավոր ձայներ և զբաղեցրել երրորդ տեղը։ Այդ քաղաքական դաշինքի կորիզը երրորդ նախագահի գլխավորած կուսակցությունն էր։

Իսկ մյուս քաղաքական դաշինքը, որը գլխավորում էր երկրորդ նախագահը, հավաքեց մոտ 270 000 ձայն և զբաղեցրեց երկրորդ տեղը։ «Քաղաքացիական պայմանագրից» հետո, որը ողջ թափով օգտվում էր վարչական ռեսուրսից, բայց նշենք նաև, որ Երևանում, որտեղ այդ ռեսուրսն այնքան էլ հզոր չէ, դժվարությամբ հավաքեց ձայների 40 տոկոսից քիչ ավելի։

Հարց է ծագում. եթե նրանց օգտին, ում ժողովուրդը «չի սիրում», քվեարկել են տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ, ապա ընդդիմադիր քաղաքական գործիչներից ո՞ւմ է ժողովուրդն ավելի շատ «սիրում»։ Երիցուկի թերթիկներո՞վ ենք գուշակություն անելու, թե ոնց:

Բագրատ արքեպիսկոպոսը որոշակիորեն մի կողմ է կանգնած, դժվար թե նրա նկատմամբ կիրառելի է «ընդդիմադիր քաղաքական գործիչ» բնորոշումը։ Կարծում ենք, որ նա ինքն էլ չէր համաձայնի նման բնորոշման։ Ընդ որում ակնհայտ է, որ արքեպիսկոպոսի գլխավորած Շարժման ակտիվը կազմում են հենց նրանք, ովքեր Փաշինյանի թիմի դեմ քաղաքական պայքար են մղում դեռևս 2018-ից։ Այսինքն բողոքի Շարժման կորիզը կազմում են հենց այն թիմերն ու անհատ գործիչները, որոնք սատարել և սատարում են երկրորդ և երրորդ նախագահներին...

Այն թեզը, թե ընդդիմությունը հաջողության կհասնի, եթե երկրորդ և երրորդ նախագահները հրապարակավ և իրապես հեռանան քաղաքական կյանքից, առաջ է մղվում իշխող թիմի կողմից։ Վերջինս առաջնորդվում է հայտնի կանոնով. բաժանիր և տիրիր։ Ցավալի է, որ որոշ գործիչներ կուլ են տալիս այդ բավական պարզունակ մարտավարության կարթը։

Բայց կարող են հարցնել. ինչո՞ւ այդուհանդերձ բողոքի Շարժումն առ այսօր չի հասել Փաշինյանի հրաժարականին։ Պատասխանն այնքան էլ բարդ չէ: Պարզապես Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյան չէ, ոչ էլ Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան, որոնք իրենց բոլոր թերություններով, սխալներով ու թիմակիցների և մերձավոր շրջապատի չարաշահումներով հանդերձ, այնուամենայնիվ հանգիստ ու արժանապատիվ հեռացել են, երբ եկել է հեռանալու ժամանակը։

Հուսալ, թե Փաշինյանը հոժարակամ հրաժարական կտա, միամտություն է։ Անկախ նրանից, թե քանի մարդ դուրս կգա հրապարակ. հազարավոր, տասնյակ հազարավորներ, թե հարյուր հազարավոր։

Հրաժարական չի տա, այլ պարզապես կբարձրացնի ուժայինների աշխատավարձի և պարգևավճարների չափը արևմտյան հիմնադրամների ներարկումների հաշվին, որոնց Փաշինյանը միանգամայն գոհացնում է, ի տարբերություն Հայաստանի նախորդ առաջնորդների։ Իսկ հրաժարական չի տա, որովհետև գիտի. հրաժարականի դեպքում ստիպված է լինելու լիովին պատասխան տալ այն դժբախտությունների համար, որ բերել է Հայաստանին իր իշխանությունը։ Եվ պետք է հասկանալ, որ նույն պատճառով են առավելևս վախենում կորցնել իրենց պաշտոնները «Քաղաքացիական պայմանագրի» մյուս անդամները, ի տարբերություն նույն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քաղաքական թիմերի։ Դե, և վերջապես, մի՞թե որևէ մեկը լրջորեն կարծում է, որ եթե Փաշինյանը հանկարծ մտադրվի հրաժարական տալ, Աննա Հակոբյանն թույլ կտա նրան դա անել։

Ուրեմն ինչ, Փաշինյանը հավե՞րժ է։ Շատերն, ի դեպ, այդպես էլ համարում են, քանի որ գործող Սահմանադրությունն այդ առումով որևէ սահմանափակում չի դնում։

Հույս այնուամենայնիվ կա: Փաշինյանի հեռանալուն կարելի է հասնել ընտրություններով՝ բոլոր ռեսուրսների ամենաբարձր մոբիլիզացման և իշխող թիմի կողմից արտանետվող հիմար թեզերին չտրվելու պայմանով։

Կարելի է հասնել նաև առանց ընտրությունների։ Սակայն վերջինը ենթադրում է առաջատար ընդդիմադիր ուժերի կողմից սեփական շահերի զոհաբերման այլ մակարդակ։ Գուցեև նրանք ի վերջո հանգեն դրան:

Վերջապես, ևս մեկ կարևոր հանգամանք։ Բողոքի Շարժման գլխավոր նպատակը միայն Փաշինյանի հրաժարականը չէ։ Բողոքի շարժումը սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի նոր կորուստները կանխելու տեսանկյունից։ Լոկ պատկերացնել կարելի է, թե ինչ կլիներ, եթե Հայաստանում ուժեղ բողոք չլիներ Փաշինյանի քաղաքականության դեմ։ Այդ դեպքում իշխող թիմը ոչ միայն պարզապես կզիջեր Բաքվի բոլոր պահանջներին, այլ կզիջեր արագ, ժպիտով ու պար գալով

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАМЕТАЯ СЛЕДЫ
    2025-06-26 10:54

    Итак, Никол разоблачил очередной «заговор», очередную попытку «государственного переворота». Почему говорим, что разоблачил Никол? Потому как, исходя их принципа презумпции невиновности, полагаем, что в правоохранительных органах есть профессионалы и не состряпали бы такую дешевку по своей воле.

  • ДВА ПРОЖЕКТЕРА
    2025-06-25 09:52

    Пусть простит Америка, которую Трамп хочет снова сделать великой, но ее нынешний президент все более и более напоминает нашего Пашиняна. Ну, с поправкой на статус лидера ядерной державы. Также не воздержан на слова. Такой же оптимист без особых на то оснований. Такой же великий поучатель всех и всему.  Начинал бодро, надавал кучу обещаний. Что-то поначалу получалось. При поддержке Маска начал борьбу с растранжированием государственных средств, выделяемых на сомнительные гранты. На несколько дней остановил действия Израиля в Газе. Возобновил диалог с Россией.

  • БЕЗ ПРАВА НА ПАТРИОТИЗМ
    2025-06-24 10:37

    Во время встречи с представителями армянской общины Турции Пашинян повторил мысль, однажды уже им высказанную по ходу форума Армения-Диаспора. О том, что его фраза «Арцах - это Армения» была продиктована патриотизмом. То же заявил на этот раз. Дескать, так говорил, потому как был патриотом. Дескать, не дурак: понимал, что это не совсем так, что это раздражает Азербайджан, но был патриотом.

  • О ВЫЗОВАХ ПРИ ИЗУЧЕНИИ КИТАЙСКОЙ ФИЛОСОФИИ
    2025-06-21 10:39

    Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ