Ուշակով․ Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստից առաջ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Պուտինը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել Է Ուշակովը՝ հստակեցնելով, որ հանդիպումները կկայանան հոկտեմբերի 8-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստից առաջ:
ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է, որ հանդիպումներում քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 8–ին նախատեսված ԱՊՀ ղեկավարների նիստին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.