Իլոն Մասկը հայտարարել է Հայաստանում Starlink-ի գործարկման հնարավորության մասին
SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հատուկ ուղերձ է հղել Երևանում WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ` հայտարարելով Հայաստանում Starlink-ի և արհեստական ինտելեկտի հնարավորությունների հետ կապված ծրագրերի մեկնարկի մասին, հայտնում է «Զարթոնք մեդիան»։
Նա հաստատել է, որ հույս ունի Հայաստանում գործարկել Starlink-ը, որի շնորհիվ զգալիորեն կբարելավվի ինտերնետ կապը հեռավոր շրջաններում:
Նշվում է, որ ի սկզբանե ակնկալվում էր, որ Մասկը հանդես կգա տեսաուղերձով, բայց ներկայացրել է բացառիկ հայտարարություն, որը հոկտեմբերի 7-ին միջոցառման ժամանակ ընթերցել է ամերիկահայ ձեռներեց Ռազմիկ Հովագիմյանը։
«Ցավում եմ, որ այս անգամ չեմ կարող հասնել Երևան, բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ անձամբ ներկա կլինենմ: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ որոշ հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու համար՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ արհեստական ինտելեկտի զարգացում, որը մղում է մարդկային հասկացողության սահմանները»,- իր ուղերձում ասել է Մասկը։
Բացի Starlink-ից, Մասկը հետաքրքրություն է հայտնել համագործակցել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի հետ տիեզերական հետազոտության և բաց արհեստական ինտելեկտի հետ կապված նախագծերում։
«Սա ազդարարում է SpaceX-ի և Հայաստանի աճող տեխնոլոգիական հատվածի միջև համագործակցության ապագա հնարավորությունները՝ հետագայում բարձրացնելով երկրի դերը համաշխարհային նորարարության լանդշաֆտում: Մասկի հայտարարությունը ընդգծում է Հայաստանի աճող ներկայությունը տեխնոլոգիական նորարարության աշխարհում, որի հեղինակությունն ամրապնդվել է միջազգային իրադարձություններով, ինչպիսիք են WCIT-ը և DigiTec-ը»,- գրում է «Զարթոնք մեդիան»:
Հունիսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Վաշինգտոնում այցելել էր SpaceX ընկերության Starlink-ի գրասենյակ, քննարկել ընկերության հետ ՀՀ համագործակցությունը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղադրվել է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի էր։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.