Բագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Սրբազանը հուլիսի 15-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցների հետ հանդիպմանը նշել էր Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հիմքերը․ «Էս չարիքի դեմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ: Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտները իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է և քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը՝ այսինքն, ես:
Սկզբում գնացել եմ ասել եմ՝ սաղավարտները հանեք, հետո գնացել եմ, ասել եմ՝ հիմա ջարդեք: Այս հայտարարությունն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել՝ այսօր առավոտյան: Այդ ստախոս վախկոտ նեռը, որը Բեռլինից չգիտեմ մինչև ուր է ուզում հեծանիվ քշել, այդպիսի հայտարարություն է արել ու մենք հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ չէ, էդ ո՞ր դատավորն է, որ հանձն առնելու տանել այս գործը մինչև վերջ»:
Նա պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։
Դատարանը վարույթ է ընդունել հայցը, այն մակագրվել է դատավոր Մալվինա Հարությունյանին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:56
Мощные пожары вспыхнули в Калифорнии (США). Многие жители покидают свои дома, спасаясь от огня, сообщают американские СМИ.
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.