Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանի եղբորից բռնագանձել 14 անշարժ գույք
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
«ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 5 միլիարդ 92 միլիոն դրամ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը:
Հիշեցնենք, որ 2019թ–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 դրամին համարժեք 19 600 000 դոլար նվիրաբերեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.
-
2025-06-30 09:13
Подавляющее большинство атак на Тегеран и Карадж были совершены со стороны Каспийского моря, после прохождения через Азербайджан, сообщает Telegram-канал «Colonelcassad».
-
2025-06-30 09:07
В контексте того, как бакинские дипломаты и СМИ отреагировали на арест членов этнической ОПГ в Екатеринбурге, весьма символично выглядит заявление Айгюн Аттар — председателя правления Фонда дружбы, сотрудничества и солидарности Турция–Азербайджан, пишет Telegram-канал «Рыбарь».