Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ԱՄՆ-Ն ԵՎ ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ԲԱՔՎԻՑ ՊԱՀԱՆՋԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Ադրբեջանը, չնայած հակառակ պնդումներին, խաղաղություն չի փնտրում իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. այս մասին Newsweek-ի համար իր հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը:
Նա հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանը ստիպել է 120,000 էթնիկ հայերի հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ ոչնչացնելով դրա վաղեմի ինքնակառավարումը և ջնջելով Հայաստանի պատմական տարածքներում հայկականության բոլոր հետքերը:
«Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ջնջել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր մեկ տարի առաջ ձերբակալված քաղբանտարկյալներին՝ ինքնավար շրջանի նախկին ղեկավարությանը»,- նշել է Օսկանյանը:
Վերջինս ընդգծել է, որ ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է: Նա կոչ է արել աշխարհին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս շտկի իր պահվածքը: Այս համատեքստում Օսկանյանը լավ հնարավորություն է համարում նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովը:
«Բաքվում այժմ կալանավորվածները՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյան, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայան, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը՝ միջազգային իրավունքի համաձայն ինքնորոշման ձգտող ժողովրդի օրինական ներկայացուցիչներն են: Արդյո՞ք համաշխարհային տերություններն այս տարիների ընթացքում բանակցում էին ահաբեկիչների և հանցագործների հետ, ինչպես հիմա ասում է Ադրբեջանը։ Իհարկե ո՛չ։ Այս առաջնորդները համեմատելի են այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Իբրահիմ Ռուգովան Կոսովոյից կամ Խոսե Ռամոս-Հորտան Արևելյան Թիմորից. անհատներ, ովքեր խաղաղ միջոցներով պայքարել են իրենց ժողովուրդների ինքնորոշման համար: Նրանց կալանավորումը հայկական հարցը լռեցնելու քաղաքական հնարք է, միջազգային իրավունքի լուրջ խախտում և մարտահրավեր գլոբալ դիվանագիտական գործընթացի օրինականությանը»,- նշել է Օսկանյանը:
Ըստ նախկին ԱԳ նախարարի՝ որևէ փաստարկ չկա նրա վերաբերյալ, որ աշխարհը պետք է թույլ տա Ադրբեջանին պատասխան չտալ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար:
«Թույլ տալ Ադրբեջանին հյուրընկալել COP29-ը՝ առանց նրա ռեպրեսիվ գործողություններին դիմակայելու, կնշանակի աչք փակել նրա կատարած վայրագությունների վրա: Իսկ COP-29-ը, իսկապես, լծակների հազվագյուտ հնարավորություն է տալիս:
Համաշխարհային հանրությունը, հատկապես այնպիսի պետական դերակատարներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական առաջնորդներին, որոնց նա անօրինական կերպով կալանավորել է։ Եվ նրանք պետք է պատրաստ լինեն բոյկոտել համաժողովը կամ ուղարկել ցածրաստիճան պատվիրակություններ, եթե այդ պահանջը մերժվի»,- հավելել է Օսկանյանը:
Նա ընդգծել է, որ այս պահանջը պետք է չվերաբերի միայն Բաքվում պահվող հայերին։
«Վերջին ամիսներին Բաքվի ռեժիմը ձերբակալել է բազմաթիվ լրագրողների և ակտիվիստների՝ փորձելով ապահովել, որ համաժողովի ընթացքում որևէ քննադատություն տեղի չունենա: Նրանք նույնպես պետք է ազատ արձակվեն...
Ժամանակը կարճ է. COP29-ն արագորեն մոտենում է, և աշխարհը հնարավորություն ունի գործողության միջոցով դրսևորելու իրական հավատարմություն մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ: ԱՄՆ-ը, Եվրամիությունը և այլ ժողովրդավարական կազմակերպություններ պետք է առաջնորդություն ստանձնեն՝ օգտագործելով COP-29-ը որպես լծակ՝ պահանջելու ազատ արձակել այս բանտարկյալներին: Նրանք պետք է բարձրաձայնեն։ Եվ որ ավելի կարևոր է, նրանք պետք է գործեն»,- եզրափակել է նախկին ԱԳ նախարարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 17:18
Авиакомпании сообщают о возможных вынужденных задержках, отменах или объединении нескольких рейсов из-за ограничений, действующих в российских аэропортах.
-
2025-05-07 15:44
В беседе с журналистами в Национальном собрании министр юстиции Армении Србуи Галян сообщила, что проект новой Конституции всё ещё находится на стадии разработки. По её словам, окончательный текст пока не готов, однако работа над ним активно продолжается.
-
2025-05-07 15:43
В рамках рабочего визита в Грецию министр обороны РА Сурен Папикян 7 мая встретился с министром обороны Республики Кипр Василисом Пальмасом. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства Армении.
-
2025-05-07 15:42
В СМИ была публикация о встрече второго президента Армении Роберта Кочаряна с президентом России Владимиром Путиным.