Последние новости

Ո՞ՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱԼԻԵՎԻՆ

Սեպտեմբերին Ալիևն ասաց, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է 80 տոկոսով, իսկ հոկտեմբերին խստացրեց հռետորաբանությունը, ընդ որում առանցքային պահանջները կրկնում են 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության ղեկավարությանը ներկայացվածները, այն է՝ դադարեցնել բանակի զինումն ու համալրումը։ Փաշինյանը կատարեց այդ պահանջները. Արցախից հետ կանչվեցին ՀՀ տարածքում գրանցված զինվորականները։

Օրերս Ալիևը հրապարակավ հնչեցրեց մի պահանջ, որի իրականացման մասին մենք գրել ենք դեռևս 2019 թվականին, արձանագրելով Փաշինյանի բռնաճնշումները Հաղթանակի գեներալների նկատմամբ։ Այն ժամանակ այդ պահանջը գոյություն ուներ բանավոր պայմանավորվածությունների մակարդակով և կատարվում էր դիմակ-շոուների և զառանցական մեղադրանքների միջոցով. լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրեցին զինվորի օրապահիկը գողանալու մեջ, իսկ Տավուշի ամրաշրջանը ստեղծած գեներալ Յուրի Խաչատուրովին մեղսագրեցին սահմանադրական կարգի տապալում (մի խումբ անձանց հետ դավադիր համաձայնությամբ

Այժմ Ալիեվը բացահայտ պահանջում է «պատժել ադրբեջանցիների նկատմամբ բարբարոս վերաբերմունքի մեղավորներին», այսինքն Հայաստանում ապահովել Ադրբեջանի հետ զուգահեռ դատավարություն։ Ադրբեջանում, ըստ Ալիևի, «պատասխանատվության են ենթարկվում ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչներին), մինչդեռ Հայաստանը, նրա խոսքերով, «ոչ կառուցողական դիրքորոշում» է ցուցաբերում «հանձն առած միջազգային պարտավորությունների» կատարման առումով: Նախքան 44-օրյա պատերազմն էլ Հայաստանին, Փաշինյանի մեղքով, մեղադրում էին ապակառուցողական դիրքորոշման մեջ։

Азербайджан настаивает на том, что армия РА должна разоружиться, а МО прекратить закупку вооружений

СОР-29-ի մոտենալուն զուգընթաց Ալիևն ակտիվացրել է նոյեմբերյան համաժողովի ապագա մասնակիցներին համոզելու փորձերը, թե հայկական կողմը խոչընդոտում է խաղաղությանը՝ ադրբեջանական դիրքերի պարբերական «գնդակոծմամբ» և սպառազինության գնմամբ: Հռետորաբանության խստացումը հաջորդեց անմիջապես այն բանից հետո, երբ ՍԴ-ն ճանաչեց սահմանազատման կանոնակարգի համապատասխանումը ՀՀ Սահմանադրությանը, ինչը Անկախության հռչակագրի զրոյացման անմիջական փորձ է։

Փաշինյանը համաձայնեց Սահմանադրության տեքստից հանել այն դրույթները, որոնք ձեռնտու չեն ադրբեջանական կողմին, որպես պատասխան Բաքվից պահանջ հնչեց պատժելու «ռազմական հանցագործներին»: Հիմնավոր կասկածներ կան, որ Փաշինյանն այդ հարցում էլ արդեն ինչ-որ բան է խոստացել Ալիևին... Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ բանակը պետք է զինաթափվի, իսկ ՊՆ-ն դադարեցնի սպառազինության գնումը: Ընդ որում հայտնի է, որ ներկայումս Ալիևն ավելի շատ սպառազինություն է գնում, քան մինչև 2020 և 2023 թվականները, գնումների գերակշիռ մասը կործանիչներն են ու անօդաչու թռչող սարքերը, ադրբեջանական բանակում ստեղծվում են հատուկ ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ջոկատներ

Վերջին պահանջները վկայում են ՄԱԿ-ի խորհրդաժողովի նստաշրջանի մասնակիցներին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին ՀՀ-ի դեմ հաջորդ ագրեսիային հանցակից դարձնելու Ալիևի փորձի մասին՝ արդարացնելով դա նրանով, թե Հայաստանի իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ադրբեջանական պայմաններին: Ակնհայտ է «համաշխարհային կոնսենսուսի» պայմանները վերստեղծելու փորձը, որը հնարավոր դարձրեց 2020 թվականի ագրեսիան։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը առավելագույն ջանքեր գործադրեց՝ Հայաստանը բանակցությունների ոչ կառուցողական կողմ ներկայացնելու համար, բավական է հիշել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» պոպուլիստական հայտարարությունը։

Այսօր նա անդադար խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության միջպետական համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն միջազգային հանրությունն առաջվա պես լսում է միայն Ալիևին։ Ավելացնելով դեպի Եվրոպա գազի մատակարարումը՝ նա շարունակ գանգատվում է կոմունիկացիաներ տրամադրելու հայկական կողմի դժկամությունից, թաքցնելով տարաձայնությունների իրական պատճառը, որը հանգում է պաշտոնական Երևանի պատրաստակամությանը՝ հաղորդակցություններ տրամադրելու նույն պայմաններով, որոնց կողմ է Թեհրանը, բայց Ալիևը սևեռված է Սյունիքում արտատարածքային միջանցքի գաղափարի վրա

Որ ադրբեջանական կողմի պահանջները՝ «Արևմտյան Ադրբեջանի» բնակեցումից մինչև սպառազինության գնումների դադարեցում, հայկական պետականության ոչնչացման հոմանիշն են, դժվար չէ կռահել։ Արցախի և Հայաստանի նկատմամբ պահանջների նմանությունն ամենաակնառու վկայությունն է, որ Ալիևի քաղաքականությունը չի փոխվել։ СОР-29-ից հետո նախատեսվող զինված ագրեսիայի մասին հայ վերլուծաբանները խոսում են որպես լուծված հարցի, վեճերն ընթանում են նոր պատերազմի լոկ ժամկետների և տևողության շուրջ:

Մեծամասնությունը հակված է այն վարկածին, որ Ալիևը կհարձակվի նոյեմբերի վերջին կամ 2025-ի ձմռանը-գարնանը, իսկ պատերազմը կկրի կարճաժամկետ բնույթ։

Азербайджан настаивает на том, что армия РА должна разоружиться, а МО прекратить закупку вооружений

Ընդդիմության ճամբարում բաց տեքստով խոսում են այն մասին, որ «ռազմական հանցագործներին» պատասխանատվության ենթարկելու Ալիևի պահանջի տակ նկատի են առնվում Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երկրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ Փաշինյանն արդեն չի խոստացել հանձնել նրանց ռազմական հանցագործ Ալիևին՝ իբրև «ռազմական հանցագործների»։

2020թ. 44-օրյա պատերազմին հաջորդած իրավիճակը կրկնվում է բոլոր ուղղություններով։ 2021 թվականին Փաշինյանը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ խաբելով ժողովրդին Շուշին ու Հադրութը վերադարձնելու խոստումով։ Եթե ագրեսիան կրկնվի 2025-ին, ապա Փաշինյանը կգնա 2026-ի ընտրություններին՝ բանակցությունների միջոցով Սյունիքը վերադարձնելու խոստումով։ Հենց այդ ճանապարհով, հիշեցնեմ, նա վերջերս խոստացավ վերադարձնել 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր ադրբեջանցիների բռնազավթած տարածքները։ Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները, ինչպես հայտնի է, անցկացվեցին բռնազավթման պայմաններում։ Այն ժամանակ ՀՀԿ-ն Արմեն Աշոտյանի շուրթերով հայտարարեց դրանց անցկացման անթույլատրելիության մասին։ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», ընդհակառակը, գործարք կնքեցին Փաշինյանի հետ՝ իրենց խմբակցությունների անունից համաձայնություն տալով անցկացնելու արտահերթ ընտրություններն օկուպացիայի պայմաններում։ 2026-ի հերթական ընտրությունները նույնպես կանցնեն օկուպացիայի պայմաններում։ Դրանց, ինչպեսև 2021-ի ընտրություններին, կարող է նախորդել հերթական պատերազմը՝ Սյունիքում տարածքների զավթմամբ։

Հայաստանում խոսում են պատերազմի մասին և աշնանային փառատոններ անցկացնում (միայն հոկտեմբերին նախատեսված է ավելի քան 10-ը), իսկ բացի այդ՝ քաղաքական դաշտում սկսվել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Օրերս 5-րդ համագումարի ամբիոնից «Դեմիկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը վճռականորեն հայտարարեց, որ 2026 թվականին ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ չի հավաքի 50+1 տոկոս ձայն, ինչի մասին մեր լսարանին մենք տեղեկացրել ենք արդեն բազմիցս. այդ ընտրությունների արդյունքները կկեղծվեն, Փաշինյանը կնկարի անհրաժեշտ թվերը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ձեռքով։

Քվեարկության պաշտոնական արդյունքները կթելադրվեն Փաշինյանի կողմից, բայց Արևմուտքը կճանաչի ընտրություններն ազատ ու արդար։ Փաշինյանը կվերարտադրի ՔՊ-ն որպես խորհրդարանական մեծամասնություն՝ նստած մնալով վարչապետի աթոռին։ Ընտրությունները կանցնեն խստագույն բռնաճնշումների ներքո, իսկ դրանց արդյունքների կեղծման դեմ փողոցային ելույթները դաժանորեն կճնշվեն։

Ընտրությունները կհանգեցնեն ՔՊ-ի և Փաշինյանի վերարտադրմանը, ուստի իշխող վերնաշերտի պարագլխի հրաժարականի հարցը պետք է լուծել նախքան ընտրությունները. Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվել ոչ մի անգամ: Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը իշխանության հակասահմանադրական զավթումից հետո նախ դարձավ վարչապետ, իսկ հետո արդեն անցկացրեց 2018թ. դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները՝ իր անձնական վերահսկողության ներքո

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БОЛЬШЕ ВСЕГО ПАШИНЯН БОИТСЯ ОДНОГО ЧЕЛОВЕКА
    2025-06-26 09:09

    О том, что арест 16 июня 2023 г. зампредседателя РПА Армена Ашотяна преследовал политические цели, в Армении знает каждый школьник. Сначала одиночная камера в Нубарашене, затем домашний арест по делу о злоупотреблениях в медицинском университете им. Гераци в период пребывания Ашотяна председателем Совета попечителей. Его и бывшего ректора Микаэла Нариманяна обвиняют в хищении имущества университета, (стоимостью около 100 тыс. долларов) и приобретении коттеджей гостиничного комплекса "Цовасар" по завышенным ценам.

  • СЮНИК – ЗОНА ОСОБОГО ВНИМАНИЯ
    2025-06-25 09:48

    В конце июня – начале июля в Мегри состоятся выборы в совет территориального подразделения ГД. Совет изберет председателя, который станет делегатом предвыборного съезда ГД, в повестке которого значится голосование за первые 30 позиций предвыборного списка партии на выборах 7 июня 2026 г. Главным претендентом на должность председателя совета ГД в Мегри считается действующий руководитель городской общины Хачик Андреасян по прозвищу "Тули". Он известен широкой публике тем, что, заняв эту должность по квоте Либеральной партии Самвела Бабаяна, сразу переметнулся в ряды ГД, будучи (внимание!) бывшим ответственным союза "Еркрапа" по Сюнику. Андреасян – очень ценный кадр: 4 года назад свое выдвижение на должность мэра он объяснил необходимостью повышения степени безопасности Мегри…

  • ШОУ С ОВИКОМ АРГАМЫЧЕМ В ГЛАВНОЙ РОЛИ
    2025-06-25 09:29

    Шоу с участием экс-спикера парламента, экс-премьера и экс- республиканца Овика Абрамяна началось почти сразу после того, как Пашинян освоился на посту премьер-министра 8 мая 2018 г. Начало было громким: фабрика фейков пустила слух о том, что найденные на складе в деревне Мхчан оружие и боеприпасы – те самые, из которых и которыми стреляли по демонстрантам 1 марта 2008 г.! Склад бывшего завода по ремонту механики де-факто принадлежал брату Овика Аргамыча экс-депутату парламента Генрику-Джонику, хотя и был записан на другое лицо. Эти слухи циркулировали в публичном пространстве несколько дней, после чего компетентные органы сообщили, что речь идет об охотничьих ружьях и патронах к ним, которые не имеют никакого отношения к разгону массовых беспорядков 1 марта 2008 г. Это было шоу №1.

  • "ГЛУБИННЫЕ ПРОЦЕССЫ"?
    2025-06-25 09:25

    28 Верховное собрание не дало ответ на вопрос о формате участия АРФ "Дашнакцутюн" в выборах 2026 г. До этого в обращение была запущена агитка, дескать, партия будет баллотироваться самостоятельно. Теперь говорится о том, что составы Верховного органа и Бюро по итогам собрания существенно не изменились. Победу снова одержало условно именуемое крыло представителя Верховного органа Ишхана Сагателяна, стало быть, ни о каком самостоятельном хождении на выборы речь не идет. Скорее всего, АРФ "Дашнакцутюн" пойдет на выборы 2026 г. в блоке, который сформируется вокруг второго президента Роберта Кочаряна, впрочем, не все так однозначно…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ