Ալավերդյան. Դիմում եմ ՌԴ-ին՝ պահանջելով, որ թույլ չտա Արցախի իշխանության խայտառակ դատավարությունը
Մենք այստեղ ենք մեկ պահանջով՝ թույլ չտալ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով ելույթ ունեցավ ռուսերենով:
Նա նշեց, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է կատարել Արցախի Հանրապետությունում 2020-2023 թվականներին, երբ այնտեղ գտնվել են ռուս խաղաղապահներրը:
«մենք ձեզ դիմում ենք ոչ այն հարցերով, որոնք հնչում են բոլոր սոցցանցերում՝ թե որտեղ էիք դուք, ինչ էիք անում և ինչու Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր հայտնվել են անօրինական կալանավորված վիճակում՝ գտնվելով Բաքվի բանտերում և ենթարկվելով դաժան վերաբերմունքի ու կտտանքների:
Մենք դիմում ենք ձեզ ոչ թե միայն որպես մեծ տերության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի, մենք դիմում ենք ձեզ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային անդամի: Ոչ ոք այն չի չեղարկել, այդ եռակողմ հայտարարությունն ուժի մեջ է ու ձեր պարտականությունները մնում են ուժի մեջ՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասել Հայաստանի կառավարության անունից:
Մենք պահանջում ենո, որ COP29-ի ժամանակ հատկապես Ռուսաստանը, որպես հատուկ պարտավորություններ ունեցող, որպես տերություն, որը բարեկամություն է անում Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ, այդ թվում Ադրբեջանի հետ, մենք պահանջում ենք, որ դուք թույլ չտաք դատական խայտառակությունը, երբ դատելու են Արցախի հերոսական ժողովրդի ղեկավարությանը:
Մենք դիմում ենք ձեզ՝ օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները, պահանջել ու հասնել Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայ գերիների ազատ արձակմանը»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.