ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾ, ՈՐԸ ՏԱՊԱԼՄԱՆ ՇԵՄԻՆ Է. ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԴԱՏԵՐԻՆ
Շուտով սկսվելու են Բաքվի բանտերում պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատերը։ Մենք չգիտենք՝ այդ մարդիկ ինչ անմարդկային պայմաններում են պահվել, ինչ և ինչպես է նրանց պարտադրվել ասել։
Մենք չգիտենք, թե Բաքուն ի´նչ սցենարներ է նախապատրաստել՝ անհատական և ազգային ստորացման պատկեր ստանալու համար։ Մենք պատմական այլանդակության ենք ականատես լինելու։ Մենք չգիտենք նույնիսկ, թե իրականում ինչո´ւ է Բաքուն պահում այդ մարդկանց։
Իսկ արդյոք մենք ունե՞նք որևէ մշակված ստրատեգիա, թե ինչպե´ս ենք արձագանքելու այդ դատավարությանը, ինչպե´ս ենք մեր հասարակությանը պատրաստելու դրան։ Մենք հասկանու՞մ ենք, թե ի´նչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրված մեր հասարակությունը։Հասկանո՞ւմ ենք, թե մեզ ինչե´ր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտված ու քանդված մեր հանրային համակարգը։ Ես չեմ հարցնում՝ պատրա՞ստ են արդյոք իշխանությունները. նրանք որևէ բանի պատրաստ չեն և այլևս վաղուց հաշվետու չեն մեր հասարակությանն ու ժողովրդին։
Խոսքս մյուս քաղաքական-հասարակական շրջանակների մասին է՝ լիդերության ինքնազգացողությամբ։
Մենք առերեսվելու ենք ծանրագույն տեսարանների ու երևույթի հետ. մենք ունե՞նք ծրագիր՝ դրան պատասխանելու և մեր հասարակությանը ճիշտ նախապատրաստելու համար։ Թե՞ ինչպես միշտ՝ մենք ոչնչի պատրաստ չենք։ Մենք հասկանու՞մ ենք, որ միայն նրանց չեն դատում, այլ բոլորիս՝ բոլոր նախկիններին ու գալիքներին, ու որ սրանով ուզում են կոտրել մեր ապագան։ Աջակցության լոկալ կոչերը և ակցիաները ամենևին այն չեն, ինչ պահաջվում է։ Պետք է ճիշտ մարտավարություն և երկար աշխատելու մեխանիզմներ։ Պետք է կայացվեն սառը որոշումներ։
Ցանկացած որոշում պետք է հենվի հետևյալ սկզբունքների վրա.
1. Անվերապահ սատարում՝ գերության մեջ պահվողներին
2. «Դատավարության» ընթացքում ինչ էլ ասեն այդ մարդիկ, դրանք խոսքեր են, որոնք ասվել են անմարդկային ճնշումների պայմաններում, և հետևաբար՝ զրոյական նշանակություն ունեն
3. Հայաստանում և հայկական աշխարհում պետք է լինի այնպիսի´ սատարում, որ միջազգային հանրությունը հասկանա, թե ինչ է կատարվում, և չկարողանա թաքնվել իր կոմֆորտում։
4. Քաղաքական-հանրային դաշտում պետք է լինի այնպիսի´ սատարում-համախմբում, որ դաշտը բերի առողջացման, ջրերը պարզի։
Շատ կարևոր է այս ամենի կազմակերպչական կողմը։ Ու ռեսուրս ունեցողները պետք է հիշեն, որ նաև այդ մարդկանց կամ այդ մարդկանց հաղթանակների շնորհիվ է, որ իրենք այսօր այդ ռեսուրսներն ունեն։
Շատ կարևոր է այս ամենի գաղափարական կողմը։ Մեկը պետք է մոդերացիա անի։ Դա կարող է անել Սրբազանը, ու դա կլինի շատ կարևոր գործ ու առաքելություն, կարող է անել մեկ ուրիշը, բայց պետք է լինի մի ազդեցիկ շրջանակ, որը կանի ավելին, քան կոչերը՝ կմշակի բարդ խնդրի դիմակայման մարտավարություն։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.