Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ․ ԵԹԵ ՄԻՋԱՆՑՔԸ ԲԱՑՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ՀՀ ՀԱՐԱՎԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայի տրանսպորտի նախարարը մի աղմկահարույց հայտարարություն է արել՝ ասելով, որ Հայաստանի հետ կա զարգացում, որը մոտ օրերս հայտնի կդառնա։ Այս թեմայի շուրջ Alpha News-ն ուղիղ եթերում զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։
«Ենթադրություններ անել, թե ինչ նկատի ունի թուրք նախարարը, անշնորհակալ գործ կլինի։ Կարծում եմ՝ Հայաստանում մի քանի մարդ կարող է լինել, որ տեղյակ է՝ ինչի մասին է խոսում թուրք նախարարը։ Այսպիսի հայտարարությունների պետք է աչալուրջ հետևի հանրությունը, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ միայն այսպիսի հայտարարություններից շատ մեծ եզրակացություն անել թերևս չարժե։
Այն, որ ճանապարհների հարցում կա աշխարհաքաղաքական մոտեցումների, սուբյեկտների, գերտերությունների շատ սեղմվող պայքար, դա բավական ակնառու է ու աստիճանաբար խաղադրույքները լայն իմաստով բարձրանում են, հետևաբար, նաև այդ հարցի ուղղությամբ։ Հասկանալի է, որ շատ բարդ իրավիճակ է»,- նկատել է Հակոբ Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ միգուցե թուրք նախարարն առանց հասկանալու է ասել՝ հաշվի չառնելլով, թե իր խոսքն ինչ արձագանք կունենա հայ հանրության շրջանում։
«Վտանգն այն է, որ այդ իրավիճակն իր մեջ պարունակում է որոշակի փակուղային տրամաբանություն։ Բախվում են իսկապես ուժեղ խաղացողների ռազմավարություններ ու չեմ պատկերացնում, թե ինչպիսի լուծում կարող է լինել, որն, այսպես ասեմ, կբավարարի այդ կողմերից որևէ մեկին ու հնարավորություն կտա ինչ-որ երկարաժամկետ համաձայնության գալ։ Ինչ նկատի ունի թուրք նախարարը․ հնարավոր է նաև այն, որ պարզապես հայտարարություն է անում իր լսարանի համար՝ առանց առանձնապես մտածելու, թե, օրինակ, հայկական լսարանում դա ինչ արձագանքի կարժանանա։ Եթե կա ինչ որ համաձայնություն, ապա ինչու է այսպես ժամանակից շուտ բացահայտվում նման բան։
Գուցե շատ մեծ նշանակություն տալ այս հայտարարությանը չարժե, բայց պետք է աչալրջորեն հետևել դրան։ Այսպիսի դեպքում հազիվ թե նախարարն այդպիսի վրիպում թույլ տար, հաստատ վրիպակ չէր։ Ենթադրություններով միայն կարող ենք առաջնորդվել։ Այն, որ խնդիր կա ու դրա շուրջ խաղադրույքները բարձրանում են, անկասկած է»,- ասել է մեր զրուցակիցը։
Նա նաև նկատել է, որ միգուցե Անկարային «խանգարում են» Ռուսաստանն ու Իրանը։
«Ի վերջո, տեսնում ենք, օրինակ, նաև Ռուսաստանի ու Իրանի շատ սերտ կոմունիկացիա՝ լայն իմաստով։ Բնական է, որ այդ կոմունիկացիան առնչվելու է նաև ճանապարհների խնդրով։ Նրանց դիրքորոշումները գիտենք։ Բոլորովին բացառված չէ, որ Թուրքիան, օրինակ, անհանգստացած լինի այս հանգամանքով, որովհետև հնարավոր է Ռուսաստանի ու Իրանի այդ կոմունիկացիան Անկարայի համար այդքան էլ ցանկալի ռեժիմներ չի դիտարկում»,- ասել է Հակոբ Բադալյանը։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ քաղաքական մեկնաբանը նշել է, որ եթե Թուրքիայի պայմաններով միջանցքը բացվի, ապա դա նշանակում է՝ շատ կարճ ժամանակում Թուրքիան անմիջապես վերահսկողության տակ է վերցնելու Հայաստանի հարավը։
«Սա կլինի ուժով, թե ոչ, արդեն Թուրքիայի որոշելիքը կլինի՝ կախված իրավիճակից։ Թուրքերը միանգամայն պատրաստ են բոլոր առումներով՝ ռեսուրսներով, խնդիրը լուծել փափուկ ուժով»,- հավելել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-14 10:14
Фан-клубы сборной Армении проведут совместное шествие с требованием отставки президента Федерации футбола Армении Армена Меликбекяна.
-
2024-11-14 10:11
Избранный президент США Дональд Трамп объявил о намерении назначить сенатора от Флориды Марко Рубио на пост главы Государственного департамента во время своего второго президентского срока. Об этом сообщила переходная команда Трампа. «Марко станет сильным защитником нашего народа, верным союзником наших партнеров и отважным воином, который никогда не уступит нашим противникам», — говорится в заявлении.
-
2024-11-14 10:09
Рост числа особо тяжких преступлений в Армении стал следствием непрофессиональных действий полиции. Подобную точку зрения в беседе со Sputnik Армения высказал бывший прокурор Еревана, адвокат Раффи Асланян.
-
2024-11-14 10:07
Аргентина отказалась от участия в климатическом саммите COP29 в Баку, заявила глава Национального управления по вопросам окружающей среды Ана Ламас.