Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ «ՄԵԾԱՐԳՈՆԵՐԻ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ» ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԽԱՂԻ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆ՝ «ՀԱՑ ԵՎ ԱՆՄՌՈՒՆՉ ԿԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏ»
«Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ>: «Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Մեզ սխալմամբ թվում է, թե երեկվա ամենակարևոր ու ողբերգական իրադարձությունը հավաքականի պարտությունն էր։ Իհարկե, դա հաճելի տեսարաններից չէր։ Սակայն։
Երեկ բանակում ունեցանք նոր զոհ՝ ինքնասպանության վարկածով։ 18-19տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. սյուրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին։
Երեկ նաև ՄԵԿ հոգու դասախոսությունն էր ինչ-որ երիտլսարանի առաջ՝ «Հաց և կացի սոցիալ-հոգեբանական վերլուծությունը» թեմայով։ Այն, որ Նիկոլի մտքով չի անցնում, որ սոցիալական միգրացիոն երևույթների թեմայով կան ամբողջական տեսություններ, առվազն 18-րդ դարի վերջերից՝ գիտական ուղղություններ, աշխարհով մեկ աշխատել են (և աշխատում են) ամբողջական ինստիտուտներ, որ սոցիոլոգիայի, հոգեբանության և տնտեսագիտության տարբեր ուղղություններով հարյուրամյակներով աշխատում են այս և հարակից թեմաների շուրջ, որ կան նոբելյան մրցանակակիրներ, որոնք աշխատել են հենց այս խնդիրների շուրջ, դրան սովոր ենք արդեն։ Դա մեր ընթացիկ իրականությունն է։
Այնուհանդերձ, եթե խնդիր ես դնում հասկանալու, թե իրականում ինչո՞ւ է նման բաներ ասում, կարող ենք ենթադրել, որ նա այդ «որտեղ հաց, այնտեղ կացի» (և նրա մոդիֆիկացված տարբերակի) գաղափարախոսությունը հենց իր թիմի, «մեծարգոների ենթամշակույթի» համար է զարգացնում։ Մտքներովդ չանցնի՝ ունենալ ոչ նյութական արժեքներ, ինքնուրույն մտածելու փորձ, վեհ գաղափարներ, թաքուն-խորքային ապրումներ... Դրանք ուղիղ հակասության մեջ են այս իշխանական կացարանի հացի պայմանների հետ։ «Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»» ,- գրել է Վահե Հովհաննիսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.