Последние новости

Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։

«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա:

Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր Խաչատրյանը պատասխանեց «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»:

Նշենք, որ Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները, վերջինս կայքի հետ զրույցում նշեց՝ չի մեկնաբանում տեղեկությունը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ