Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԻ «ՀԵՏԻՆ ԽԵԼՔ»: ԱՅՈ ԴԱ ԱՅԴՊԵՍ Է
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները, հաջորդ շաբաթ պատրաստվում են քննարկել և վերանայել Ռուսաստանի հետ կապված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը: ՆԱՏՕ-ում կարծում են, որ նախկին քաղաքականությունը հնացած է և չի արտացոլում հարաբերությունների ներկայիս իրավիճակը։
Չնայած հարաբերությունների կտրուկ վատացմանը, դաշինքը դեռևս պահպանում է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է 1997թ-ին, որով հռչակվում է «կայուն, խաղաղ և անբաժանելի Եվրոպա կառուցելու» ընդհանուր նպատակը։
Այս տարի հուլիսին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովում, դաշնակիցները պայմանավորվել են Ռուսաստանի վերաբերյալ նոր ռազմավարություն մշակել և այն ներկայացնել դաշինքի հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա Հաագայում 2025թ. հունիսին։ Ըստ ՆԱՏՕ-ի անդամ երկրերում հաճախակի քննարկվող թեզերի՝ ՌԴ-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը և Խորհուրդը ստեղծվել են այլ դարաշրջանի և միջազգային իրավիճակի համար: Հետևաբար, նոր մոտեցումները կարող են մեծ հաշվով վերանայել հարաբերությունների ամբողջ ծավալը՝ ապագայի համար խորացնելով ու պաշտոնական քաղաքականություն դարձնելով առկա հակադրությունները: Թեպետ դեռևս չկա ՆԱՏՕ-ի 32 երկրների համաձայնությունը ստացած նոր ռազմավարության որևէ նախագիծ, սակայն դժվար չէ կռահել, որ այն արտացոլելու է փոփոխվող աշխահակարգի և բազմաբևեռ աշխարհի մասին կոշտ մոտեցումներ, որոնք դեռ շատ երկար ժամանակ դրված են լինելու Արևելք-Արևմուտք հակամարտության հիմքում:
Հարկ է ընդգծել, որ ՆԱՏՕ որոշ անդամ-երկրներ վախենում են, որ չափազանց ագրեսիվ նոր ռազմավարությունը կարող է վատ ազդանշան ուղարկել Կրեմլին և էլ ավելի զգայուն և անհանդուրժողական դարձնել տարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի ռազմավարական քայլը: Բացի այդ, ՆԱՏՕ-ում վաղուց արդեն հարց է առաջանում Հունգարիայի ու Սլովակիայի մասով, որոնք դեմ են դուրս գալիս դաշինքի մյուս անդամներին և շարունակում են ռազմավարական նպատակահարմարություն և շահ տեսնել Ռուսաստանի հետ փոխգործակցության մեջ։
Որքան էլ հավաքական Արևմուտքը փորձեց դիվանագիտական, տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ մտցնել Ռուսաստանին, այնուամենայնիվ ՌԴ-ն շարունակում է մնալ գործող աշխարհակարգի փոփոխման և նորի կառուցման ճարտարապետներից մեկը: Դա ապացուցում է նաև առաջիկա օրերին (22-24 հոկտեմբեր) ռուսական Կազան քաղաքում նախատեսվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին մասնակցելու են մի շարք համաշխարհային լիդերներ: Շատերը կարծում են, որ նոր աշխարհակարգի սկզբունքների վերաբերյալ, ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովը հստակ ուղղերձ է հղելու հատկապես Արևմտյան աշխարհին:
Իսկ ի՞նչ են անում փոքր երկրները և հատկապես պարտված ու քաղաքականապես բարոյալքված Հայաստանը: Ինչպես Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան, Արևելյան Եվրոպան, այնպես էլ Հարավային Կովկասն անշուշտ հայտնվել են նոր աշխարհակարգի ճարտարապետների ռազմավարական շահերի բախումների կիզակետում: Ադրբեջանը՝ Թուրքիայի և Նիկոլի շնորհիվ ստացել է ռեգիոնալ քաղաքականության գլխավոր շահառուի կարգավիճակը: Վրաստանը գտել է կայուն և անվտանգ զարգացման տանող վերադարձի ճանապարհը, և հոկտեմբերի 26-ի ընտրություններում փորձելու է առաջիկա տարիների համար ապահովագրել իր ինքնիշխան զարգացման ակտիվները: Իսկ Հայաստանը՝ իր օտարածին ու խարխլված իշխանությունների շնորհիվ, դեռևս գտնվում է աշխարհաքաղաքական մուրճի և սալի արանքում:
Պատումությունը՝ հետին թվով մեզ անընդհատ ցույց է տվել, որ գլոբալ փոփոխություների ժամանակ, մենք հնարավորություն ենք ունեցել շահած դուրս գալու: Բայց գրեթե միշտ արել ենք հակառակը և վերջին պահին, զգալի կորուստներով, զոհի կերպարանք ստացած ու խաբված, մազապուրծ կախվել ենք ռուսական նավից: Հիմա էլի նույն վիճակում ենք, այսինքն՝ մտել ենք այնտեղ, որտեղ բախվում են խոշորները, և որոնց բախումից՝ հայկական տարածքները հայտնվել են, և կարող են հայտնվել թշնամու տիրապետության տակ:
Ասում ենք հայի «հետին խելք»: Այո դա այդպես է: Եթե ժամանակին խելացի լինեինք և 2018թ. չքայլեինք կասկածելի անորոշության հետևից, 2021թ-ին կրկին չընտրեինք ակնհայտ պարտությունը, ապա այսօրվա փոփոխվող աշխարհում Հայաստանն ու Արցախը միասին, կարևոր ու գուցե նաև որոշիչ դերակատարում կունենային գործընկերների համար: Իսկ երկարաժամկետի համար՝ կապահովեին կայուն և արժանապատիվ խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխան զարգացումը: Նախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, և ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 10:22
TProfit – это инвестиционная платформа, созданная не только для комфортного старта, но и для устойчивого развития. Она предлагает не просто доступ к финансовым рынкам, а полноценную систему, которая помогает развивать навыки, улучшать результаты и постепенно масштабировать прибыль. Всё больше пользователей подтверждают в отзывах о STProfit, что это пространство, где рост капитала становится не мечтой, а чёткой системой для заработка.
-
2025-05-07 10:08
Очередная наша статья выходит в канун великого праздника – 80-летия Дня Победы. Защитники России, как и 80 лет назад, продолжают свою священную борьбу против фашизма уже в бывшей братской Украине, где нацистская клика 11 лет назад, устроив государственный переворот, взяв на вооружение идеологию махровой русофобии, начала ущемление и дискриминацию русского населения, а потом организовала массовые убийства. Для защиты Русского мира 24 февраля 2022 года Россия была вынуждена начать специальную военную операцию (СВО). Газета «Ноев Ковчег» продолжает серию публикаций, посвященных теме участия и подвигам защитников России в зоне СВО. Тысячи российских армян наравне со всем многонациональным народом России принимают активное участие и вносят свою лепту в борьбу против украинского нацизма и за спасение Русского мира в Донбассе. В предыдущих 12 частях серии наших публикаций мы уже рассказали о 142 героях-армянах, которые, не щадя жизни и здоровья, защищали и защищают Россию и новообразованные республики.
-
2025-05-07 09:50
3 сентября (22 августа) 1894 года в селе Аджикенд, расположенном недалеко от армянского города Гандзак, родился мальчик Ованес Тер-Исакян. Его отец работал дорожным техником, но рано ушел из жизни. Мать Ованеса, эстонка по происхождению Ида Лауэр, вместе с братом воспитывала мальчика, который стал гордостью советского народа. Чтобы лучше вписаться в российское общество, его отец изменил фамилию и имя на Иван Исаков. Летом 1913 года, юноша отправился в Санкт-Петербург, где поступил в Петербургский технологический институт, хотя мечтал о морской карьере.
-
2025-05-06 12:32
19 апреля, в преддверии Международного дня Земли, в рамках проекта, реализуемого совместно с общественной экологической организацией «Мой лес Армения», сотрудники Ардшинбанка приняли участие в акции по посадке деревьев в общине Цахкунк Гегаркуникской области, в ходе которой было высажено около 300 деревьев.